Ագրեսիան  դրդապատճառային  վարք  է, որը  շատ  հաճախ  կարող  է  վնաս    պատճառել մեկ այլ օբյեկտի  կամ  մարդկանց, ովքեր  իրենց մոտ  դեպրեսիա , անհարմարություն, լարվածություն, ճնշված վիճակ են  առաջացնում:

"Ագրեսիա" հասկացությունը  գրականության  մեջ օգտագործելով  որոշ հետազոտողներ  հասկանում  են   ուժեղ  ակտիվություն, ինքնահաստատման  ձգտում :
Ագրեսիա  ասելով  հասկանում  են  նաև թշնամության  փաստեր, ջարդեր, այսինքն  գործողություններ,  որոնք առաջացնում  են  կենդանի կամ  անկենդան  օբյեկտների  քայքայում:    Միևնույն  ժամանակ  հեղինակները  առանձնացնում  են  "ագրեսիա" հասկացությունը  որպես վարքի ձև  և "ագրեսիվությունը"  որպես անձի  հոգեկանի  վիճակ:

Ընդ  որում  ագրեսիային բնորոշողը  համարվում  է  վարքը, որը  վնաս  է  հասցնում: Այդ վնասը կարող է  լինել  ինչպես ուղղակի, այնպես էլ  անուղղակի ,օրինակ    բամբասանք  տարածելը:  
"Ագրեսիա"  հասկացությանը  որպես  հոմանիշներ օգտագործվում են ՙ"դեստրուկտիվություն", "չզսպվածություն",  "դաժանություն"   հասկացությունները, իսկ   ՙագրեսիվությունը՚  համարվում  է հակվածություն կոնֆլիկտային վարքի կամ  ձգտում ջարդելու  :
Ն.Դ.Լևիտովը  ագրեսիվության  վիճակը  նկարագրում  է որպես ինքնակառավարումը կորցնելու  հետևանքով   առաջացած  զայրույթի  զգացում :

Բազմաթիվ հոգեբաններ են անդրադարձել ագրեսիայի ուսումնասիրման խնդրին, օրինակ Ֆրոյդը, Ա.Բասը, Լ.Բերկովիչը:
Ա. Բասը   առաջ քաշեց  ինստրումենտալ և թշնամական  ագրեսիա  հասկացությունները:
Է.Ֆրոմը առանձնացրեց ագրեսիայի բարորակ և չարորակ տեսակները:

Ագրեսիան կարող է  լինել  ինչպես  կանխամտածված, այնպես  էլ  ոչ  դիտավորյալ:


 Ա.Բասը  և Ա.Դարկը առանձնացրել են ագրեսիայի հինգ տեսակ.

1. ֆիզիկական  ագրեսիա

2. գրգռվածություն (բռնկում,կոպտություն)

3. խոսքային  ագրեսիա

4. անուղղակի  ագրեսիա  (ուղղորդված կամ չուղղորդված)

5. նեգատիվիզմ

Հոգեվերլուծական մոտեցումը ագրեսիան դիտարկում է  պայքարելու բնազդ ,որը  վերականգնվում  է:  Ագրեսիայի  ուսումնասիրման առաջին փորձերը  պատկանում են Ֆրոյդին:
Ժամանակի ընթացքում անհատի մոտ կուտակված ագրեսիվ էներգիան  դուրս է գալիս պայթյունի միջոցով, եթե նախորդ պայթյունից հետո ավելի երկար ժամանակ է անցել, ապա սպասվելիքը հնարավոր է անցնի սպոնտան ձևով և գրգռիչ չլինի:

Ագրեսիվությունը, ինչպես վարքի մնացած ձևերը, ձեռք բերովի է և   առանձնանում է նրանով, որ մարդը ձգտում  է ձեռք բերել առավելագույնը: