Վարսակ
 
Վարսակի շիլան լավագույն նախաճաշն է` հագեցնող և հարուստ ճարպային օմեգա-3 թթուներով, ֆոլատով և կալցիումով: Թաղանթանյութի մեծ քանակ պարունակելով` այդ տարրերը կօգնեն նվազեցնել խոլեստերինը և պաշտպանել արյունատար անոթները: Առավել օգտակար են վարսակի մեծ հատիկները. ինչքան մեծ է հատիկը, այնքան ավելի շատ թաղանթանյութ կա դրա մեջ: Մեծ քանակությամբ թաղանթանյութ առկա է նաև որոշ մրգերում, օրինակ` բանանի մեջ, որը կարող է շատ լավ հավելում լինել շիլայի համար: 
 
Ձիթապտղի յուղ
 
Դրա մեջ առկա են չհագեցած ճարպաթթուներ, որոնք իրենց հերթին պայքարում են խոլեստերինի կուտակումների դեմ` կանխարգելելով անոթների խցանումները: Գիտնականների համատեղ հետազոտությունները ցույց են տվել, որ Կրետե կղզու բնակիչները շատ հազվադեպ են մահանում սրտի կաթվածից` չնայած ունեն գենետիկ նախատրամադրվածություն խոլեստերինի բարձր մակարդակի հանդեպ: Ամբողջ գաղտնիքը նրանց սննդակարգի մեջ է: Աղցաններ պատրաստելու համար Կրետե կղզում օգտագործում են բացառապես ձիթապտղի ձեթ:
Ձեթ գնելիս ընտրեք այն, որն ավելի քիչ է մշակման ենթարկվել: 
 
Հատապտուղներ

Հապալասը, հաղարջը և ելակը հարուստ են հակաբորբոքային նյութերով, որոնք էապես նվազեցնում են սրտի հիվանդությունների և քաղցկեղի առաջացման հավանականությունը: 
 
Սպանախ
 
Սպանախը պարունակում է շատ օգտակար լյուտենին գունանյութ, կալիում, ֆոլատա և թաղանթանյութ: Դրան փոխարինել կարող է ցանկացած այլ կանաչեղեն: Օրական երկու չափաբաժին 

կանաչեղեն ուտելը նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման համանականությունը 25%-ով, իսկ յուրաքանչյուր հավելյալ չափաբաժին` ևս 17%-ով: 
 
Սոյա
 
Սոյան շատ լավ է պայքարում խոլեստերինի դեմ և օրգանիզմն ապահովում պրոտեինի անհրաժեշտ քանակությամբ, սակայն գլխավորն այն է, որ օգտագործեք բնական և ոչ թե գենոմոդիֆիկացված մթերք: Բնական սոյան օգտագործում են նաև սոյայի կաթ ստանալու համար, ինչն էլ, ի դեպ, կարելի է օգտագործել վարսակի շիլա պատրաստելու ժամանակ: Իսկ սոյայի սոուսով տարվել պետք չէ: Դրա մեջ առկա է մեծ քանակությամբ աղ, որից կարող է հիպերթենզիա առաջանալ: