Առօրյա կյանքում այս կամ այն դժվարություններն ունեցող անձինք ինքնաբերաբար դիմում են իրենց հարազատներին, մտերիմներին ու ծանոթներին՝ նրանց հետ կիսելով իրենց մտահոգություններն ու դժվարությունները։ Պատմելով իրենց դժվարությունների ու պրոբլեմների մասին նրանք ելք են տալիս պրոբլեմի հետ կապված հույզերին և որոշ չափով նվազեցնում պրոբլեմի հետ կապված հուզական լարվածությունը «թեթևացնում հոգին», թեև դրանով պրոբլեմը, ինչ խոսք, չի լուծվում։ 

 


Սեփական դժվարությունները մեկ այլ մարդու հետ կիսելու դեպքեր կարելի է բաժանել երկու խմբի։

Առաջին դեպքում մարդը զրուցակցի որևէ կոնկրետ օգնություն կամ աջակցություն չի սպասում։ Զրուցակցից րնդամենը մի բան է ակնկալվում՝ լսել դիմացինին և հասկանալ նրա հոգևվիճակը, կարեկցանք դրսևորել։

Թեև կուտակված հույզերին ու զգացումներին ելք տալը կարևոր է և թերապևտիկ գործընթացի բաղկացուցիչ մասն է կազմում, ամենևին էլ պարտադիր չէ, որ զրուցակցին լսելու և նրա կարեկցելու գործընթացն իրականացվի հենց մասնագետ կոնսուլտանտ կամ հոգեթերապևտի կողմից: Այդ դերում նրան հաջողությամբ կարող փոխարինել ցանկացած ոք, ով բավարար ուշադրություն և ժամանակ կհատկացնի զրուցակցին լսելու համար։

 

«Տնային հոգեթերապիայի» այս ձևը առանձնապես դժվարություն չի ներկայացնում և լայնորեն տարածված է առօրյա փոխհարաբերություններում։ Ինքնին հասկանալի է, որ հոգեբանական օգնության ցուցաբերումը միայն այդքանով չի սահմանափակվում։ Հարկավոր է ոչ միայն ելք տալ պրոբլեմների առկայության հետևանքով կուտակված հույզերին ու զգացումներին, այլև վեր հանի նրա պրոբլեմների իրական, խորքային պատճառները և գործուն միջոցներ առաջարկել այդ պրոբլեմների լուծման համար, հասնել այն բանի որ զրուցակիցը հասկանա իր դժվարությունների բնույթը, մոբիլիզացնի ներքին ռեսուրսները և անհրաժեշտ ջանքեր գործադրի իր դժվարություների հաղթահարման համար։  

 


  Կոնստլտացիա դիմող անձանց պրոբլեմները տարբեր են և ոչ միայն այցելուները, այլև հենց իրենք՝ կոնսուլտանտները ևս պետք է հստակ գիտակցեն, որ կոնսուլտանտը մեծագույն ցանկություն դեպքում նույնիսկ անգամ չի կարող բարելավել այցելուի կենցաղային պայմանները։ Ինչ խոսք, չի բացառվում, որ կոնսուլտանտը զուտ մարդկային մղումներից ելնելով, որևէ կոնկրետ օգնություն  ցուցաբերի կամ կենցաղային ծառայություն մատուցի, սակայն տյդպիսի օգնությունը դուրս կլինի պրոֆեսիոնալ օգնության  շրջանակներից։ Այցելուներն ու հոգեբանները պետք է հստակ տարբերեն օգնության   ձևերը:

 


  Այցելուներին ուղղակի խորհուդներ տալը ոչ միայն չի համապատասխանում պրոֆեսիոնալ հոգեբանական օգնության էությանը, այլև ուղղակիորեն հակասում է դրան։ Դա հենց այն է, ինչից պետք է խուսափի մասնագետ կոնսուլտանտը։

Ամենից առաջ հարկավոր է հիշել, որ մինչև կոնսուլտացիա դիմելը այցելուն, ամենայն հավանականությամբ, բազմաթիվ խորհուրդներ է ստացել որոնք նրան չեն օգնել։

 

Խորհուրդներ տալը շատ հեշտ է, դրանք իրականացնելն է դժվար։ Ինչպես ասում են, յուրաքանչյուր կոնկրետ խորհուր պետք է ուղեկցվի ևս մեկ տասնյակ խորհուրդներով այն մասին, թե ինչպես կիրառել տվյալ խորհուրդը։ Դժվարություններ ունեցող մարդկանց տրվող խորհուրդները սովորաբար նրանց չեն օգնում, կամ դրանցի ստացվող օգուտը գործնականում շատ չնչին է լինում։  

 


 Այցելուին ուղղակի խորհուրդներ տալը, նրա փոխարեն որոշումներ կայացնելը կամ այդպիսի որոշումների մղելը ոչ թե այցելուին օգնելու, այլ նրա հետ մանիպուլյացիաներ անելու ձևեր են։

Հոգեբանության մեջ մանիպուլյացիա է կոչվում մարդուն աննկատ, թաքնված ձևով կառավարելր՝ նրա կամքին հակառակ կամ առանց նրա ցանկությունները հաշվի առնելու։
Այդպես վարվելով՝ կոնսուլտանտը ոչ թե օգնում է այցելուին, այլ նրան հոգեբանական կախվածության մեջ է դնում իրենից, խրախուսում և ամրագրում է ուրիշներից մշտապես օգնություն և աջակցություն ակնկալել նևրոտիկ ձգտումը։ Հետևանքը կարող է լինել այն, որ այցելուն այսուհետ ամեն առիթով անօգնական երեխայի պես կգա կոնսուլտանտի մոտ՝ նրա խորհուրդը, հավանությունը կամ հերթական հրահանգը ստանալու համար: Այդպես վարվելով՝ կոնսուլտանտն ընդառաջում է այցելուի անգիտակցական ցանկությանը՝ սեփական պրոբլեմների լուծման պատասխանատվությունն ամբողջությամբ փոխանցել կոնսուլտանտին։ Արդյունքը կլինի այն որ իր հետագա պրոբլեմների ու դժվարությունների համար այցելուն կմեղադրի միայն կոնսուլտանտին և հաշիվ կպահանջի նրանից։

 


   
Ի տարբերություն օգնության առօրյա դրսևորումների, որոնցում գնահատող հակազդումներն ամենից հաճախ են հանդիպում, հոգեթերապիայում և կոնսուլտացիաներում հենց սկգբից այցելուի գիտակցության է հասցվում այն միտքը, որ կոնսուլտանտի նպատակը գնահատելը ևս տեղին չէ, որ ավելի լավ է հասկանալ, քան մեղադրել, քանի որ մեղադրանքները պրոբլեմների լուծմանր բացարձակապես չեն օգնում։

 


Ամփոփելով կարելի է ասել, որ հոգեթերապիան ինքնահասկացման վերասովորելու (վարքի ու փոխհարաբերությունների նոր, առավել արդյունավետ ձևեր յուրացնելու) գործրնթացների ամբողջությունն է։