Գեշտալտ հոգեբանությունը ծագել է 1912թ.-ին: Գեշտալտ նշանակում է ՛՛ձև՛՛, "պատկեր", "համակարգ": Գեշտալտ հոգեբանության հինադիրն է Մարքս Վեթհայմերը, հետագայում այն զարգացրել է Վոլֆգանգ Կյոլերը: Գեշտալտ հոգեբանները նորովի մեկնաբանեցին զգայությունների և նրանց միջև ըմբռնված ամբողջական պատկերների միջև գոյություն ունեցող հարաբերությունները, բացահայտեցին մտածողության, դրդապատճառների, ընկալման հետ կապված մի շարք օրինաչափություններ:

Որպես ուսումնասիրության սկզբնական օբյեկտ` գեշտալտիստները դիտում էին ըմբռնումը և ընդհանրացնում նրա օրինաչափությունները՝ տարածելով ամբողջ հոգեկանի վրա: Այստեղից նրանք ձևակերպեցին գեշտալտի սկզբունքը. Մասն ամբողջից առանձին իմաստ չունի, առաջնայինը ամբողջական պատկերն է, այլ ոչ թե առանձին առարկան: Նրանք կարծում էին, որ ինչպես ըմբռնումը, այնպես էլ հոգեկանի մյուս ոլորտները ենթարկվում են կենտրոնացման օրենքին` ընդհանուրի կենտրոնական մասերը ըմբռնվում են ավելի վառ, հստակ և մեծ: Զգայությունները իրական չեն, իրական է ամբողջական ընբռնումը:

Ըստ Կյոլերի` մարդը միշտ գործ է ունենում իր ըմբռնման և ոչ թե ռեալ առարկաների հետ: Նա գրում է. ՛՛...եթե ես խոսում եմ ըմբռնման մասին, ապա նկատի ունեմ առանձնահատուկ հոգեկան ֆունկցիա....ես ըմբռնում կհամարեի գրասեղանը, ծխախոտի բույրը կամ փողոցի աղմուկը...՛՛: Թեև նա չի ժխտում օբյեկտիվ ֆիզիկական աշխարհի գոյությունը, սակայն այն կարծիքին է, որ մարդն ուղղակիորեն չի շփվում արտաքին աշխարհի հետ, այլ ըմբռնման միջնորդությամբ:

Գեշտալտի ներկայացուցիչները պնդում են, որ պատկերը և ֆոնը կարող են փոխել իրենց դերերը, և այն, թե ինչ պատկեր կարող է դառնալ ֆոն և ընդհակառակը: Դա նշանակում է, որ հոգեբանական դաշտը ունի բավականին ճկուն կառուցվածք, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր պահին այն ունի իր կենտրոնը: Կա դաշտի վերակենտրոնավորում, որը մտածողության հիմնական գործընթացն է և անձին տրվում է որպես ՛՛փայլատակման՛՛ պահ: Գեշտալտիստները առաջ քաշեցին ՛՛պերգնանցի սկզբունքը՛՛, համաձայն որի՝ ժամանակի յուրաքանչյուր պահին ֆենոմենալ հոգեբանական դաշտը ձգտում է ընդունել հնարավորին չափ պարզ, հստակ, հավասարակշռված ու կատարյալ կառուցվածք:

Գեշտալտ հոգեբանության մյուս կարևոր ներկայացուցիչը Կուրտ Լևինն է: Լևինի դպրոցում ուսումնասիրում էին մարդկանց վարքը գործնական խնդիրների լուծման ընթացքում, ընդ որում՝ խնդիրները շոշափում էին պահանջմունքները, հետաքրքրությունները, մտադրությունները: Այս ամենից բացի Լևինի դպրոցում տեսական և գործնական բացատրություններ տրվեցին գոծունեության և պահանջմունքների փոխհարաբերությունների մասին, որի մեջ առանձնացվեց ՛՛մոտակա՛՛ նպատակների հարցը: Անձի կառուցվածը Լևինը պատկերում է շրջանի ձևով, որը ներդրված է էկլիպսի հոգեբանական միջավայրի մեջ: Բացի դրանից, Լևինը մանրամասն ուսումնասիրեց տարբեր արգելքների դերը կոնֆլիկտների բացահայտման հարցերում:

Գեշտալտ սկզբունքներ
Ընկալման ամբողջականությունը և կարգավորվածությունը ձևավորվում են շնորհիվ հետևյալ սկզբունքների.

1.Սահմանակցություն: Մեկ ամբողջության մեջ միավորվում են օբյեկտի կամ իրադարձության այնպիսի մասերը, որոնք ժամանակի և տարածության մեջ սահմանակից են միմյանց:

2. Որակ: Միվորվում են նույն որակներն ու բնութագիրն ունեցող օբյեկտները:

3. Ընդհանուր ճակատագիր: Միավորվում են այն օբյեկտները, որոնք միասին են տեղաշարժվում:

4. Անդամության բնույթ: Ամբողջը ազդում է այն անդամների վրա, որոնք ամբողջի կազմից դուրս գալու միտում են ցուցաբերում: Իրադարձության ընկալումը կրում է շրջապատի, կոնտեքստի ազդեցությունը:

5.Պրեգնանցի սկզբունք:

Գեշտալտ թերապիան ընդգրկված է ընդհանուր էկզիստենցիալ կամ հումանիստական թերապիայի մեջ: Գեշտալտ թերապիան հիմնադրել է Ֆրից Պերլսը: Համաձայն գեշտալտ թերապիայի ներկայացուցիչների՝ կարիք չկա ինչ-որ տեղ գնալ կամ ինչ-որ բան անել, որ կատարյալ դառնաք, դուք կատարյալ եք առանց դրա: Կատարելության ձևը կարող է նաև փոխվել, բայց այն որ դուք կատարյալ եք, դա կախված չէ ձևից, այնպես ինչպես երջանկության և կատարելության զգացումը կախված չէ ձգտումների մակարդակից, խնդիրերի առարկայությունից, քանի որ այն ամենը, ինչ կապված է երջանկության ձեռք բերման հետ, ընկալման փոփոխությունն է: Այս փոփոխությունն այն է, որ սկսես մտածել ոչ թե այն մասին, թե ինչ կարող էր կամ պետք էր արված լիներ, այլ ինչ ունես դու հենց հիմա և հենց այս պահին. հարակավոր է զգալ և վայելել այդ ամենը:

Գեշտալտ թերապիան ներառում է հետևյալ դրույթները.

• Օրգանզիմի գլխավոր ֆունիցիան դա ամբողջականության կամ գեշտալտների սեղծումն է, որն արտահայտվում է ձևերի, իրավիճակների միջոցով: (Ֆրեդերիկ Պիրլս)
• Չավարտված ձևերի պարբերական գոյությունը հանգեցնում է նյարդային խանգարումների: Այցելուն կարող է հասկանալ և ստեղծել իր ԵՍ-ը որպես ամբողջական անձ, եթե ուշադրությամբ հետևի տեղեկատվության արտաքին կամ ներքին հոսքերին:
• Լրացնելով և ավարտելով անավարտ իրավիճակները, չբավարարված պահանջմունքները` անհատը ինքնակարգավորում և պահպանում է այլ մարդկանց հետ ունեցած դինամիկ հավասարակշռությունը:
Մի խոսքով՝ թերապիան ուղղված է սեփական արժեքի և նշանակության գիտակցմանը, ինքնագիտակցմանը: Գեշտալ թերապիան օգտվում է ոչ միայն խոսքից, այլ նաև մյուս ազդանշանային համակարգերից` դիմախաղ, շարժումներ: Գեշտալտի հիմնական սկզբունքներից մեկը  ԱՅՍՏԵՂ,ԱՅՍ ՊԱՀԻՆ սկզբունքն է, որը, սակայն, ստվերում է թողնում արտաքին սոցիալական կապերն ու փոխհարաբերությունները:

hogebn.info