Սեռական աններդաշնակություն կարող է առաջանալ նաև ամուսիններից որևէ մեկի սեռական խանգարման հետևանքով։ Գործնականում ավելի հաճախ հանդիպում է տղամարդու պոտենցիայի խանգարումը, որը ոչ միայն բերում է սեռական աններդաշնակության, այլ, ինչպես ցույց է տալիս աշխատանքային փորձը, խանգարվում է նաև զուգընկերուհու սեռական գործունեությունը։

Սեռական աններդաշնակություն կարող է առաջանալ նաև կնոջ սեռական ֆունկցիայի խանգարումների՝ հիմնականում սեռական ցանկության նվազման, վագինիզմի, գենիտալիաների հետևանքով։
Կանանց սեռական ցածր ցանկության ժամանակ ընկնում է նրանց սեռական ակտիվությունը, ինչի հետևանքով տղամարդկանց մոտ կարող են առաջանալ էրեկցիայի խանգարումներ, նևրոտիկ ռեակցիաներ։

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ