Սեռական աններդաշնակություն կարող է առաջանալ թույլատրելիության շրջանակի անհամապատասխանությունից, սեռական ակտի տեխնիկայի չիմացությունից, անցկացման ոչ օպտիմալ պայմաններից։ Այս դեպքում ամուսինների սեռական խանգարումները կկրեն հարաբերական բնույթ։

Սեռական աններդաշնակության այս ձևի զարգացումը կարող է պայմանավորված լինել հետևյալ պատճառներով և պայմաններով.

1. Գործողությունների թույլատրելիության բացակայությունը, որն ուղղված է սեռական գրգռվածությանը սիրախաղի ժամանակ։

2. Սեռական ակտի ժամանակ ընդունած անհամապատասխան դիրքը։

3. Օպտիմալ գործողությունների բացակայությունը սեռական ակտի ավարտման փուլում։

4. Ամուսիններից մեկի սեռական վարքը, որը չի համապատասխանում սպասելի կամ ցանկալի մոդելին։

Սեռական դիսհարմոնիայի այս ձևը, որպես օրենք, սկսվում է ձևավորվել հենց առաջին սեռական հարաբերությունից։ Սրա ժամանակ տղամարդկանց մոտ կարող է ավելի հաճախ նկատվել էրեկցիայի թուլություն և վաղաժամ սերմնաժայթքում, հետագայում տեղի է ունենում նաև ակտիվության նվազում, առաջանում է սեռական ցանկության նվազում, հեշտանքի բթացում։ Կանանց մոտ զարգանում է սեռական հիպեսթեզիա՝ անօրգազմիայով, հետագայում կարող է անգամ զարգանալ սեքսուալ ավերսիա։

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ