Սեռական աններդաշնակություն կարող է առաջանալ նաև ամուսիններից որևէ մեկի սեռական խանգարման հետևանքով։ Գործնականում ավելի հաճախ հանդիպում է տղամարդու պոտենցիայի խանգարումը, որը ոչ միայն բերում է սեռական աններդաշնակության, այլ, ինչպես ցույց է տալիս աշխատանքային փորձը, խանգարվում է նաև զուգընկերուհու սեռական գործունեությունը։

Այս ձևը կարող է պայմանավորված լինել թույլ էրեկցիայով, վաղաժամ սերմնաժայթքմամբ և սեռական ակտիվության իջեցմամբ։ Այստեղ պետք է հաշվի առնել տղամարդու սեռական խանգարման պատճառը, ինչով էլ մեծապես պայմանավորված է կնոջ ռեակցիան։ Օրինակ, եթե թուլությունը առաջացել է ալկոհոլիզմից, կամ թմրամոլության հետևանք է, ապա, բնականաբար, կնոջ ռեակցիան ավելի ուժեղ կլինի, քան ենթադրենք, սոմատիկ որևէ հիվանդության պարագայում։ Տղամարդու սեռական խանգարման պատճառով կարող է կնոջ մոտ առաջանալ անօրգազմիա, իսկ հետագայում՝ սեռական ցանկության նվազում, ընդհուպ մինչև սեքսուալ ավերսիա։ Սեռական այս աններդաշնակության ժամանակ շատ հաճախ ընտանիքում առաջանում են նևրոտիկ ռեակցիաներ։

Աղբյուրը` sexology.am


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ