Հայաստանում այսօր` հունիսի 3-ին, 4-ամյա երեխայի մոտ գրանցվեց ԿԱՎԱՍԱԿԻ սինդրոմի ԱՌԱՋԻՆ դեպքը. երեխայի վիճակն այս պահին միջին ծանրության է:

Հաշվի առնելով ծնողների խուճապն ու մեզ ուղղված հարցերի քանակը ՝ վաղը՝ Հունիսի 4-ին, ժամը 17:00-ին մեր ֆեյսբուքյան էջում տեղի կունենա ուղիղ եթեր-հանդիպում Wigmore Clinic / Ուիգմոր Քլինիք-ի մանկաբույժ Աիդա Պապիկյանի հետ:

Աիդա Պապիկյանը կխոսի Կավասակի հիվանդության, դրա ախտանիշների, կանխարգելման և այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպես նաև կպատասխանի ձեզ հուզող հարցերին:
Հարցերը կարող եք գրել Doctors.am կայքի ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերին, ինչպես նաև՝ ուղղեք հենց ուղիղ եթերի ընթացքում: