Հունիսի 16-ին՝ ժամը 17:00-ին Doctors.am կայքի Ֆեյսբուքյան էջում տեղի կունենա ուղիղ եթեր ընդհանուր, լապարոսկոպիկ և բարիատրիկ վիրաբույժ Արամ Սեդրակյանի հետ:

Ավելորդ քաշից ազատվել ցանկանում են շատերը, սակայն ոչ բոլորն են կարողանում հետևել առողջ սննդակարգի, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ… Ի՞նչ անել այդ դեպքում. ավելորդ քաշից ազատվելու վաղուց հայտնի և արդյունավետ մեթոդներից է բարիատրիկ վիրահատությունը:Ի՞նչ է բարիատրիկ վիրահատությունը, ինչպե՞ս է այն  իրականացվում, ո՞ւմ է հակացուցված: Այս և այլ կարևոր հարցերի շուրջ խոսելու ենք Հայաստանում բարիատրիկ վիրաբուժության հիմնադիր Արամ Սեդրակյանի հետ: Ձեզ հուզող հարցերը կարող եք ուղարկել մեր ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերին կամ հղել անմիջապես ուղիղ եթերի ընթացքում: