Բրիտանացի գիտնականները ներկայացրել են արյան նոր թեստ, որը հնարավորություն է տալիս բավականին ճշգրտորեն որոշել անձի մոտ Ալցհեյմերի հիվանդության ռիսկը, գրում է BBC-ն: Առաջարկվում է գնահատական տալ ելնելով արյան մեջ սպիտակուցի մակարդակից: Թեստն արդեն ստուգվել է մոտավորապես 1000 հոգու մոտ: Պարզվել է, որ կանխատեսման ճշգրտությունն 87% է:

                
Ընդ որում, այս մեթոդը հնարավորություն է տալիս նաև ստուգել դեղամիջոցների արդյունավետությունը դեմենցիայի նկատմամբ և ներդնել կանխարգելիչ թերապիա (առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս բուն հիվանդությունից 10 տարի առաջ): Այսպիսով, գիտնականները հետազոտության մասնակից դարձրեցին 452 առողջ մարդու, աննշան կոգնիտիվ խանգարում ունեցող 220 մարդու և Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող 476 հիվանդի:

Արդյունքում, երկրորդ խմբի մոտ մեկ տարվա ընթացքում այդ հիվանդությունը ձեռք բերելու հավանականությունը հավասարվեց 85%-ի: Ըստ Օքսվորդի համալսարանը ներկայացնող՝ հետազոտության ղեկավար Սայմոն Լավստոնի՝ «Ցավոք սրտի, դեռ պետք է անցնի մի քանի տարի մինչև նոր մեթոդները կսկսեն կիրառվեն ամենօրյա բժշկական պրակտիկայում: Չի բացառվում նաև սխալ ախտորոշումը, սակայն դա խոչընդոտ չէ»:

Արյան հետազոտության հետ մեկտեղ առաջիկայում կանցկացվեն  ողնուղեղային հեղուկի տոմոգրաֆիա և անալիզ: Չնայած ախտորոշիչ համակարգերի վրա տարվող մշտական աշխատանքներին, սակայն ընկերություններից ոչ մեկը մոտ չեկավ դեղամիջոցի ստեղծման գործին: 2002-2012 թ.թ. այս հիվանդության զարգացման կամ դանդաղեցման փորձերի 99.6%-ը անհաջողության է մատնվել: 

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ bbc.com