Պրոֆեսոր Ռոդնի Բիլթոնը կոչ է անում ուտել միայն կանաչ բանան, արգելում է ճզմել խաշած կարտոֆիլը՝ այն խյուսի վերածելով և պատրաստել այն զեյթունի յուղով, ասվում է The Telegraph պարբերականում: Կանաչ բանանը պարունակում է մեծ քանակությամբ կայուն  կրախմալ, որը լուծվող սննդային թելիկների ձևերից է: Դրանք էներգիա են տալիս երկար ժամանակվա ընթացքում, քանի որ կլանվում են ստամոքս-աղիքային տրակտում ավելի երկար և ավելի խորը: Այդ կրախմալը կարող է օգնել քաշի նվազեցմանը, քանի որ այն խթանում է  ճարպի արագ այրումը մեծացնող գլյուկագոն հորմոնի արտադրությանը:

Ինչ վերաբերում է կարտոֆիլին, ապա այն խաշելիս կամ խյուսի վերածելից արտազատվում է 25%-ով ավելի շատ շաքար, քան այն կտրատելիս: Կրախմալի հատիկների տաքացումը և մանրացումը նպաստում  է անջատվող շաքարի քանակի ավելացմանը՝ հատիկների թաղանթի պատռման հաշվին:


 Զեյթունի ձեթի մասով ամեն ինչ միանշանակ է. այս ձեթը, լինի այն սովորական թե՝ զտված, այրվում է փոքր ջերմաստիճանի դեպքում, ինչը չի կարելի ասել ձեթի մյուս տեսակների մասին: Իսկ երբ ձեթը այրվում է, ապա այն արտադրում է թունավոր լիպիդի պերօքսիդ: Այս միացությունները ռեակցիայի մեջ են մտնում սպիտակուցների և ԴՆԹ-ի հետ՝ մեծացնելով քաղցկեղի և սրտի հիվանդությունների ռիսկը: Բիլթոնը խորհուրդ չի տալիս նաև հրապուրվել տոֆուով, քանի որ այն կարող է արգելակել կարևոր հանքային նյութերի յուրացումը, և մրգային սմուզիով, որը պարունակում է շաքարի չափազանց մեծ չափաբաժին:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ dailymail.co.uk