Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ջրի աղային կազմին, այսինքն միներալիզացիային։ Ջրում եղած աղերի մասին գաղափար են կազմում չոր մնացորդից ելնելով, որն հանդես է գալիս որպես ջրի ընդհանուր միներալիզացիայի աստիճանն բնութագրող ինտեգրալ ցուցանիշ։ Մեծ քանակությամբ աղեր պարունակող ջրերն ունեն աղի կամ դառը համ։ Այդ պատճառով խմելու ջրի միներալիզացիայի վերին սահմանը (ըստ չոր մնացորդի) չպետք է գերազանցի 1000 մգ/լ-ից, որը հաստատված է ըստ օրգանոլեպտիկ հատկանիշի։

Քաղցրահամ ջրերի չոր մնացորդի հիմնական մասը կազմում են քլորիդներն ու սուլֆատները։ Այս աղերն օժտված են արտահայտված աղի և դառը համային հատկություններով, ինչը հիմք է հանդիսացել ջրում դրանց կոնցենտրացիաների շեմքային մակարդակի սահմանման համար, ըստ որի քլորիդների համար այն չպետք է գերազանցի 350 մգ/լ-ից, իսկ սուլֆատների համար 500 մգ/լ-ից։

Էքսպերիմենտալ հետազոտությունները ցույց են տվել, որ ջրի միներալիզացիայի բարձր աստիճանն ազդում է ստամոքսի սեկրետոր ֆունկցիայի վրա, խախտվում է ջրա-աղային հավասարակշռությունը, որի հետևանքով առաջանում են օրգանիզմի բազմաթիվ մետաբոլիկ և կենսաքիմիական պրոցեսների տարաձւսյնություններ։ Ջրի միներալիզացիայի հետ են կապում նրա ընդունման քանակությունը։ Կամավորների վրա անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ էքսպերիմենտորեն առաջացվող գոգավորված ծարավի հագեցման համար ջրի օգտագործվող քանակությունը կախված էր ջրի միներալիզացիայի աստիճանից։ Ի դեպ, միներալիզացիայի 500մգ/լ կոնցենտրացիայի դեպքում այն կազմում էր 92%, 1000մգ/լ֊ի դեպքում՝ 49%, 2000 մգ/լ-ի դեպքում՝ 13%։

Խմելու կարիքների համար աղի ջրերի աղազրկման տեխնոլոգիայի զարգացման հետ կապված անհրաժեշտություն ստեղծվեց նորմավորել միներալիզացիայի ստորին սահմանը։ Հաստատված է, որ թորած և թույլ միներալիզացված ջրի սիստեմատիկաբար օգտագործումը բերում է օրգանիզմի ջրաղային հավասարակշռության խախտմանը, ինչն արտահայտվում է Na–ը մեծ քանակության դուրս բերմամբ արյան մեջ, որի հետևանքով տեղի է ունենում արտա և ներբջջային հեղուկների միջև ջրի քանակության վերաբաշխում։

Էքսպերիմենտալ հետազոտությունները ցույց են տվել, միներալիզացիայի ստորին սահմանն ըստ չոր մնացորդի պետք է լինի 100 մգ/լ-ից պակաս, իսկ նրա օպտիմալ մակարդակը գտնվում է 200-400 մգ/լ սահմաններում, այն պայմանով, որ Ca-ի և Mg-ի մինիմալ կոնցենտրացիաները պետք է լինեն ոչ պակաս 25 և 10մգ/լ համապատասխանորեն։

Մյուս ցուցանիշը, որը կապված է ջրի միներալիզացիայի հետ, դա ջրի կոշտությունն է։ Այն պայմանավորված է Ca-ի և Mg-ի աղերի պարունակությամբ։ Կոշտության բարձր մակարդակ ունեցող ջրերը տնտեսա–կենցաղային տեսակետից առաջացնում են որոշ անհարմարություններ ամանեղենը աղակալում է, միսն ու բանջարեղենը դժվար են եփում, օճառը վատ է փրփռում և այլն։

Փորձարարական հետազոտությունները ցույց տվեցին, որ ջրի կոշտության բարձր մակարդակը կարող է նպաստել միզաքարային հիվանդության (ուրոլրտիազի) զարգացմանը։ Ընդ որում, առանձնացված են տարածքներ, որտեղ ուրոլիտիազը դիտվում է որպես Էնդեմիկ հիվանդություն և ինչպես կանոն այս շրջաններում ջրի կոշտությունը լինում է բավականին բարձր։

Վերջին տարիներին կա ենթադրություն, որ ջրի կոշտության ցածր մակարդակը կարող է նպաստել սրտանոթային հիվանդությունների զարգացմանը, որտեղ առաջնային է մագնեզիումի անբավարարությունը։ Սակայն, պետք է նշել, որ խմելու ջուրը հանդիսանում Է բազմակոմպոնենտային գործոն, իսկ սրտանոթային պաթոլոգիայի զարգացումն ու մահացության բարձր մակարդակը չի կարելի վերագրել միայն ջրի կոշտության ցածր աստիճանին։ Բացի այդ անցկացված հետազոտություններում բավականաչափ հաշվի առնված չեն սոցիալ-հիգիենիկ գործոնները, որոնք, անկասկած, առաջնային դեր են խաղում այս պաթոլոգիայի զարգացման գործում։

Ջրում նիտրատների և նիտրիտների առկայությունն ու հարաբերակցությունը վկայում է ջրամբարների օրգանական աղտոտումների միներափզացիայի և նիտրիֆիկացիայի պրոցեսների մասին, կամ էլ ջրաղբյուրների (ավելի շատ ջրհորներ) ազոտային միներալային պարարտանյութերով աղտոտման մասին։ Պետք է նշել, որ խմելու ջրում նիտրատների բարձր կոնցենտրացիաները կարող են նպաստել ջրանիտրատային մեթհեմոգլոբինէմիայի (կամ կապտա-հիվանդաթյան) առաջացմանն ու զարգացմանը վաղ հասակի այն երեխաների շրջանում, որոնք ստանում են արհեստական սնունդ։

Ի դեպ, պետք է ասել, որ նիտրատներն ինքնին չեն նպաստում մեթհեմոգլոբինի առաջացմանը։ Սակայն աղիքներում դիսպեպսիայի և դիսբակտերիոզի դեպքում նիտրատները վերածվում են նիտրիտների, որոնք ներծծվում են արյան մեջ և նպաստում մեթհեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը։ Նիտրատների կոնցենտրացիան սահմանափակվում է մինչև 45մգ/լ (ըստ ազոտի հաշվարկի դեպքում՝ 10մգ/լ)։

Վերջին տարիներին հատուկ ուշադրություն են գրավում նիտրոզամինները։ Պետք է նշել, որ նիտրոզամինները կարող են սինթեզվել և ջրամբարի ջրում, և մարդու օրգանիզմում՝ նիտրատների և սննդամթերքների ամինների ու ամիդների փոխազդեցության հետևանքով։ Նրանք բնութագրվում են բարձր լուծելիությամբ և կայունությամբ։ Նիտրոզամինները դիտվում են որպես ակտիվ կանցերոգեն հատկություններով օժտված նյութեր։