Բնական ջրերի հիմնական քիմիական բաղադրիչներն են հանդիսանում Na-ը, Ca-ը, Mg-ը, K-ը և Fe-ը Քաղցրահամ ջրերում այս կարևոր իոնների պարունակությունը կազմում է ընդհանուր աղերի պարունակության շուրջ 95%-ը։

Հետևապես, ջուրը հանդիսանում է սննդի բաղադրիչներից մեկը և մտնում է միներալային ծագում ունեցող սննդանյութերի կազմի մեջ, որոնց կարևոր նշանակությունը կայանում է նրանում, որ նրանք հանդես են գալիս որպես փոխանակության պրոցեսների կարգավորիչներ։

Ինչքան ավելի քիչ է ջրում աղերի քանակությունը, այնքան ավելի է բարձրանում ջրի ունակությունը նոսրացնել օրգանիզմում գտնվող նյութերը։ Այդ իսկ պատճառով խմելու համար օգտագործվում են քաղցրահամ ջրերը, որոնց մեջ աղերի պարունակությունն այնքան քիչ է, որ դա չի անդրադառնում նրա համային հատկությունների վրա և չի զգացվում ջուրը խմելու ժամանակ։

Ջրի քանակությունը, որն անհրաժեշտ է ծարավի հագեցման համար կախված է ջրի միներալիզացիայի աստիճանից՝ ընդ որում ինչքան քիչ է ջրի միներալիզացիան, այնքան ավելի հաճելի է նրա համը և ավելի շատ է ընդունված ջրի քանակը։ Ջրի նման հատկությանը մարդը հարմարվել է էվոլյուցիոն պրոցեսի ընթացքում, այսինքն աղի համի առկայությունն օրգանիզմին բերում է այն մտքին, որ ջուրը պարունակում է զգալի քանակությամբ աղեր և հետևապես զերծ է մնում իր գլխավոր ունակությունից, այսինքն նոսրացման հատկությունից։

Երկար ժամանակ գերիշխում էր այն կարծիքը, համաձայն որի ջրի աղային կազմի ֆիզիոլոգիական նշանակությունը մեծ չէ։ Իրոք, ջրի հետ օրգանիզմ կարող է ներմուծվել աղերի ընդհանուր քանակության միջինում 5%-ը։ Սակայն, եթե աղերի ընդհանուր քանակությունը, որն օրգանիզմը ստանում է ջրի միջոցով զգալի չէ, ապա կալցիումի և մագնիումի (որոնց իոնների գումարով պայմանավորված է ջրի կոշտությունը), հարցը լրիվ այլ է: Հասուն մարդու օրական պահանջը կալցիումի նկատմամբ կազմում է 800 մգ, իսկ մագնեզիումի նկատմամբ՝ 400մգ։ Այս էլեմենտները, մասնավորապես կալցիումը մի շարք սննդամթերքներում գտնվում են դժվար յուրացվող ձևով և օրգանիզմ ներմուծվում են ավելի քիչ քանակությամբ, քան օրգանիզմի օրական պահանջն է։

Խմելու ջրի միջոցով օրգանիզմ ներմուծվում է կալցիումի օրական պահանջի 10-25%-ը։ Կալցիումը և մագնեզիումը ջրում գտնվում են բիկարբոնատների, կարբոնատների, քլորիդների, և սուլֆատների տեսքով, սակայն աղերի հիմնական մասը կազմում են բիկարբոնատները, որոնք ջրի եռացման ժամանակ վերածվում են դժվարալույծ կարբոնատների։ Հետևապես, օրգանիզմ բավականաչափ կալցիումի և մագնեզիումի ներմուծման համար, խմելու նպատակներով ցանկալի է օգտագործել բնական չեռացված ջուր։

Պետք է նկատի առնել, նաև այն հանգամանքը, որ քանի որ խմելու ջրի աղային կազմի մեծ մասը ներկայացված է կալցիումի և մագնեզիումի բիոկարբոնւստներով, (որոնք հեշտ են յուրացվում օրգանիզմի կողմից), ապա ջուրը կարևորվում է նաև որպես հիմնային բնույթի սննդամթերք։

Խմելու ջրի օրական ֆիզիոլոգիական պահանջը, կլիմայական գոտիներից կախված, միջինում կազմում է 2 լիտր, որը ներմուծվում է օրգանիզմ խմելու միջոցով՝ 1000մլ, ապուրների միջոցով՝ 300-400մլ. սննդամթերքների միջոցով 700մլ։

Պետք է նշել, որ ֆիզիոլոգիական պահանջների բավարարման համար ծախսվում է ընդհանուր ջրաօգտագործման 0.5-1 %-ը։ Ջրի հիգիենիկ նշանակությունը չի սպառվում միայն նրա ֆիզիոլոգիական դերով, այն անհրաժեշտ է նաև սանիտարական և տնտեսա-կենցաղային նպատակների համար։ Խոշոր քաղաքներում 1 մարդու հաշվով ջրաօգտագործման նորման կազմում է 400-500լ.։ Պետք է նշել, որ օրական մեկ բնակչին անհրաժեշտ ջրի քանակությունը կախված է բնակլիմայական պայմաններից, բնակչության կուլտուրայի մակարդակից, բնակավայրի ջրմուղկոյուղացման բարեկարգման աստիճանից։ Բնակավայրերում ջրամատակարարման կազմակերպումը պետք է լիովին կանխի բնակչության շրջանում ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների փոխանցման հնարավորությունը և ջրի քիմիական կազմի հետ կապված տարբեր ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացումը։

Ջրի քիմիական կազմի նորմատիվային արժեքները, ելնելով քիմիական նյութերի ազդեցության հատկանիշից (օրգանոլեպտիկ կամ տոքսիկոլոգիական), բերված են առանձին-առանձին։

1. Ջրի օրգանոլեպտիկ հատկությունների վրա ազդող քիմիական ցուցանիշների (քիմիա-օրգանոլեպտիկ) խումբը.

Ակտիվ ռեակցիան (pH+) - դա ջրի բնական հատկությունն է, որը պայմանավորված է ջրածնի ազատ իոնների առկայությամբ։ խմելու և տնտեսական ջրամատակարարման աղբյուրների ջրի pH+-ը պետք է տատանվի 6.0-ից մինչև 9.0 սահմաններում։ Պետք է նշել, որ թթվային են համարվում մակերեսային և ճահճային ծագում ունեցող ջրերը, որոնք պարունակում են հումինային նյութեր։ Ստորգետնյա ջրերը համարվում են հիմնային, քանզի նրանք հարուստ են բիկարբոնատներով։

Երկաթը - մակերեսային ջրերում երկաթը պարունակվում է հումինային նյութերի հետ կոմպլեքս միացությունների ձևով, իսկ ստորգետնյա ջրերում գլխավորւսպես հանդես է գալիս բիկարբոնատների տեսքով։

Երկաթի բարձր կոնցենտրացիանները վատացնում են ջրի օրգանոլեպտիկ հատկությունները, ջուրը ձեռք է բերում անդուր համ ու հոտ, դեղնավուն երանգ, բացի այդ երկաթի բարձր կոնցենտրացիաները նպաստում են երկաթաբակտերիաների զարգացմանն ու բազմացմանը, որոնք ժամանակի մեջ կարող են խցանել ջրամատակարարման խողովակները և իրենց հերթին զգալի չափով վատացնել ջրի արտաքին տեսքն ու համային հատկությունները։

Խմելու ջրում երկաթի քանակությունը չպետք է գերազանցի 0.3մգ/մգլ-ից։
Կոշտությունը ֊ այս ցուցանիշի նորմատիվային արժեքն է 7.0մգ-էկվ/լ։
Մանգանը Mn- ոչ ավելի 0.1 մգ/լ
Պղինձը Cu - ոչ ավելի 1.0 մգ/լ
Պոլիֆոսֆատները մնացորդային - ոչ ավելի 3.5մգ/լ
Սուլֆատներ - ոչ ավելի 500մգ/լ
Քլորիդներ - ոչ ավելի 350 մգ/լ
Չոր մնացորդ- ոչ ավելի 1000մգ/լ
Ցինկ - ոչ ավելի 5.0 մգ/լ

Այն ջրմուղների համար, որտեղ ջրի հատուկ մշակում չի անցկացվում, թույլատրվում է չոր մնացորդը լինի մինչև 1500 մգ/լ; երկաթը՝ մինչև 1.0 մգ/լ; կոշտությունը՝ մինչև 10.0 մգ-էկվ/լ; մանգանը՝ 0.5մգ/լ։

2. Ջրի տոքսիկոլոգիական ցուցանիշների խումբը.
AI՝ ալյուինիում մնացորդային - ոչ ավելի 5.0 մգ/լ
Be՝ բերիլիում - ոչ ավելի 0.0002մգ/լ
Mo՝ մոլիբդեն - ոչ ավելի 0.25մգ/լ
As՝ մկնդեղ - ոչ ավելի 0.05մգ/լ
Նիտրատներ(NO3) - ոչ ավելի 45.0մգ/լ
Պոլիակրիլամիդ՝ մնացորդային - ոչ ավելի 2.0մգ/լ
PI՝ կապար - ոչ ավելի 0.03մգ/լ
Se՝ ոչ ավելի 0.001 մգ/լ
Sr՝ ստրոնցիում - ոչ ավելի 7.0մգ/լ
F՝ ֆտորը 1-ին և 2-րդ կլ. գոտի ֊ ոչ ավելի 1.5մգ/լ
3-րդ - ոչ ավելի 1.2մգ/լ
4-րդ - ոչ ավելի 0.7մգ/լ։

Պարտադիր պետք է նշել, որ եթե ջրում առկա են 1-ից ավելի քիմիական նյութեր, որոնք լիմիտավորվում են ազդեցության նույն հատկանիշով, ապա նրանց հայտնաբերված կոնցենտրացիաների և ՍԹԽ - ների հարաբերությունների գումարը չպետք է ավելի լինի 1-ից։

3. էպիդեմիոլոգիական անվտանգության ցուցանիշներն են՝
- միկրոօրգանիզմների ընդհանուր թիվը ՝ 1մլ-ում 100-ից ոչ ավելի;
կոլի ինդեքսը՝ ոչ ավելի 3-ից: