Ջրում հայտնաբերված են շուրջ 65 միկրոէլեմենտներ։ Նրանց նշանակությունն օրգանիզմի համար պայմանավորված է նրանով, որ միկրոէլեմենտները մասնակցում են ոչ միայն միներելային փոխանակությանը, այլ հանդես են գալիս որպես կենսաքիմիական պրոցեսների կատալիզատորներ և ազդում են օրգանիզմի ընդհանուր փոխանակության վրա։

Ֆտոր - մարդը ջրի միջոցով ստանում է ֆտորի անհրաժեշտ քանակության 10– 85%-ը։ Խմելու ջրում ֆտորի մեծ քանակություններն առաջացնում են սպեցիֆիկ էնդեմիկ հիվանդություն, որը կոչվում է ֆլյուորոզ։ Ֆլյուորոզի զարգացման աստիճանն ուղղակիորեն կապված է խմելու ջրում ֆտորի կոնցենտրացիայի հետ։ Հիվանդությունն արտահայտվում է ատամների ախտահարումով։ Ատամների էմալի վրա առաջանում են դեղնավուն կամ դեղնա-շագանակագույն բծեր։ Բարձր կոնցենւորացիաներ ֆտոր պարունակող խմելու ջրի երկարատև օգտագործման ժամանւսկ հոդերում կարող են դիտվել ցավեր, շարժողության սահմանափակում, ոսկրերի դեֆորմացիա, որը կարող է բերել հաշմանդամության։ Ֆտորի հավելյալ քանակներ օրգանիզմ կարող են անցնել նաև մթնոլորտային օդից, եթե այստեք նրանց քանակները բարձր են սահմանային թույլատրելի խտություններից։

Ֆտորի 1.5մգ/լ–ից բարձր կոնցենտրացիայի ժամանակ բնակչության շրջանում արձանագրվում են հիվանդության թեթև ձևերը։ 1.5-2.0 մգ/՛լ կոնցենտրացիաների դեպքում, ֆլյուորոզով ախտահարվում է բնակչության 20%-ը։ 2.0-6.0 մգ/լ կոնցենտրացիաների դեպքում ֆլյուորոզով ախտահարվում է բնակչության 30%-ից -100%-ը։ Ֆտորի 6.0մգ/լ և բարձր քանակության դեպքում դիտվում են հիվանդության ծանր ձևերը։

Խմելու ջրում ֆտորի անբավարար քանակությունը, որը 0.7մգ/լփց ցածր կոնցենտրացիան է, նպաստում է կարիես հիվանդության զարգացմանը։ ի դեպ, 0.7-ից մինչև 0.3մգ/լ սահմանը համարվում է ֆտորի ցածր կոնցենտրացիա, որի դեպքում կարիեսով հիվանդացությունը 2-3 անգամ շատ է, քան ֆտորի ցածր օպսփճայ քանակի, ժամանակ։ 0.3 մգ/լ-ից ավելի ցածր կոնցենտրացիաների դեպքում կարիեսով հիվանդացությունը 3-4 անգամ ավելի շատ Է։ Ֆտորի օպտիմալ քանակը 1.1մգ/լ–ն Է։ Պետք է նշել, որ ֆտորի նորմավորման հիմքում ընկած Է այն սկզբունքը, ըստ որի բնակչության շրջանում պետք է բացառվի ֆլյուորոզ հիվանդությունը, իսկ կարիեսով հիվանդացությունը հասնի նվազագույնի, քանզի այն ունի պոլիէթիոլոգիական բնույթ։

Եթե ջրաղբյուրի ջուրը պարունակում է ֆտորի ցածր կոնցենտրացիաներ, ապա այն ենթարկում են ֆտորացման, իսկ հակառակ դեպքում ֆտորազրկաման։ Սակայն, եթե կա ջրամատակարարման մեկ այլ աղբյուր, ապա օգտագործում են վերջինը։

էնդեմիկ խպիպ – առաջացման պատճառ է հանդիսանում օրգանիզմում յոդի անբավարարության քանակությունը, որն անհրաժեշտ է վահանագեղձի նորմալ զարգացման և ֆունկցիայի համար (թիրօքսինի սինթեզում)։ Էնդեմիկ խպիպը հանդիպում է որոշակի գեոքիմիական շրջաններում, որտեղ դիտվում են յոդի ցածր կոնցենտրացիաներ, ոչ միայն ջրում, այլև օդում, հողում և սննդամթերքներում:

Յոդի օրական պահանջը կազմում է 100–120մկգ/օր։ Այն ստացվում է 70մկգ բուսակսսն սննդամթերքից, 40 մկգ կենդանական, 5 մկգ՝ օդի և 5մկգ՝ ջրի միջոցով։ Այսպիսռվ, մարդը յոդի անհրաժեշտ քանակություն ստանում է ոչ թե ջրի, այլ սննդամթերքի միջոցով։

Դրանից ելնելով կարելի է ասել, որ խմելու ջրում յոդի քիչ քանակությունը չի հանդիսանում հիվանդության անմիջական պատճառ և դրա հետ կապված բացակայում է նրա նորմավորման անհրաժեշտությունը խմելու ջրում։ Սակայն, յոդի պարունակությունը տեղային սննդամթերքներում և նրա քանակությունը ստորգետնյա և մակերեսային ջրային օբյեկտներում գտնվում են ուղիղ կապի մեջ, հետևապես, յոդի ցածր կոնցենտրացիաները ջրում համարվում են ազդանշանային։