Սուիցիդոլոգիայում կարևորվում է ինքնասպանության իրագործման ձևը:
Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը նշում է ինքնասպանության 83 տարբերակներ, որոնք ունեն սեռային, ազգային, սովորույթային և այլ դրսևորումներ: Ինքնասպաների մի ստվար խումբ նախընտրում է կյանքն ավարտել կախվելու միջոցով: Որոշ երկրներում ինքնասպանության այդպիսի ձևը համարվել է խիստ անպատվաբեր, օրինակ՝ հին Չեռնոգորիայում:

Հայասանում ինքնասպանության այս ձևն, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ, առավել տարածված է: Հոգեբանները հավաստիացնում են, որ ինքնասպանությունից հետո այս խմբի անձանց "դեմքին նկատվում է վերջին ժպիտը, որը ժպիտ Է հաճույքի, խորհրդավորի և հանգստության, որը շատ է հիշեցնում Մոնա Լիզայի ժպիտը":
Այժմ տարածում ունի նաև բարձունքից վայր նետվելը, օրինակ սարի գագաթից, բարձրահարկ շենքերից, կամուրջից:

Ինքնազոհողության ուրույն ձև է ջրում խեղդվելը, որը բնորոշ է գետափնյա և ծովամերձ շրջաններում ապրողներին:
1915 թվականին Արևմտյան Հայաստանում, թուրքերի կողմից հայերի ցեղասպանության տարիներին, մեծ քանակությամբ հայ կանայք իրենց պատիվը փրկելու համար նետվեցին մոլեգնած գետերը. "Գաղթի վիթխարի զանգվածը` իր հետևից արդեն զգում էր 40 գլխանի սև դևի շունչը...: Հետևից՝ դևը առջևում՝ վարար Բանդի մահի /Բերկրի/ գետը: Որքան երեխաններ, կանայք ու աղջիկներ դարձան այդ գետի զոհը: Գարասեֆերյան ընտանիքի մայրը փախչում էր իր 18 տարեկան աղջկա և հինգ փոքրիկների հետ: Աղջկա պատիվը թուրքերից փրկելու նպատակով աղջկա և հետևից կախված երեխաների հետ նետվում է գետը, և բոլորը զոհ են գնում նրա ալիքներին: Նույն կերպ է վարվում Միրաքյան ընտանիքի մայրը՝ երեք փոքրիկ զավակներով: Եվ այսպես շատերը..."

19-րդ և 20-րդ դարերում ինքնասպանների համար մեծ ճանաչում ուներ Ֆինլանդիայում գտնվոդ Իմատրա ջրվեժը, որի ջրերի մեջ իրենց կյանքն են ավարտել հազարավոր մարդիկ: Միայն 1911 թվականին այդ ձևով ինքնասպան են եղել 59 սուիցիդենտներ : Հայտնի է, որ կայսեր Խիկոանտիի կողմից սուրբ գրքերի այրման պատճառով, Կոնֆուցիի 500 հոգևորական հետնորդներ իրենց նետեցին ծովը և ինքնասպան եղան:

Ինքնասպանության իրագործման ժամանակակից ձևերից է տրանսպորտային միջոցների տակ նետվելը: Այսպես օրինակ, երբ 1978 թվականին գործարկվեց Վիեննայի մետրոպոլիտենը, ինքնասպանների մի ստվար զանգված իրենց երկբային կյանքն ավարտեցին գնացքի անիվների տակ:

Չինաստանում "ընդունված" է ինքնաայրման միջոցով ինքնասպանությունը: 1963 թվականին, Նգո Դին Դիեմի ռեժիմի հետ կապված, մոտ 30 ինքնասպաններ դիմեցին ինքնահրկիզման:
1987 թվականին Ուզբեկստանում ինքնաայրման դիմեցին 270 կանայք: Այդ անձիք ինքնազոհողության միջոցով ցանկանում էին փրկել ուրիշներին և միևնույն ժամանակ դատապարտել հակառակորդներին: Չինաստանի գյուղական վայրերում ապրող կանայք, որպես ինքնասպանության միջոց, օգտագործում էին գյուղատնտեսության մեջ լայն ձևով օգտագործվող պեստիցիդները:
Ինքնասպանության յուրահատուկ ձև է սովամահության միջոցով ինքնաոչնչացումը, որն սակայն առավել տարածված է քաղաքական հայացքներ ունեցող բանտարկյալների շրջանում: ԱՄՆ -ում առավել տարածված է ինքնասպանությունը հրազենի միջոցով, ինչը բացսւտրվում է զենքերի հասանելիությամբ:

Հաճախ ինքնասպանութւան ձևի միջոցով կարելի է պատկերացում կազմել սուիցիդենտի հոգեկանի մասին: Այսպես, անտիդեպրեսանտների, նեյրոլեպտիկների, տրանկվիլիզատորների միջոցով հաճախակի ինքնասպանության են դիմում հոգեկան հիվանդները:

Երբեմն ինքնասպանության ձևը կարող է խիստ արտասովոր լինել և մինչև անգամ զարմանք հարուցել: Մարդկային երևակայությունն ինքն իրեն զարմացնում է նաև այդ բնագավառում: Ինքնասպանությունը սերտ կապված է տեխնիկայի նվաճումների հետ և դրա հետ է կապված հրազենի և տարատեսակ թույների կիրսւռումը այդ նպատակով :
Որպեսզի իրենց կյանքին վերջ տան, ինքնասպանները երբեմն նախընտրում են առավել էկզոտիկ ձևեր: Այսպես, օրինակ Կլեոպատրան ձեռքը մցրեց թունավոր օձերով կողովի մեջ, Բրուտոսի կինը՝ Պորցիան իմանալով իր ամոանու մահվան մասին կուլ տվեց այրվող ածուխի կույտը, հռոմեացի գրող՝ Պետրոնիոսը, ով "Սատիրիկոնի" հեղինակն էր, ընկերներին հրավիրեց խնջույքի և բոլորի ներկայությամբ կտրեց երակները...:
Թայլանդում գտնվող մի ֆերմայում, որտեղ բուծում էին կոկորդիլոսներ, 40- ամյա կինը բազմաթիվ զբոսաշրջիկների ներկայությամբ իրեն նետեց սողուններով լի այդ տարածքը և կարճ ժամանակում հոշոտվեց նրանց կողմից:
Խաղաղ օվկիանոսի կղզիներից մեկում 35-ամյա երիտասարդը հանդիսատեսների ներկայությամբ ընկղմվեց պիրաէյա ձկներով լի ակվարիումի մեջ և բոլորի աչքի առջև կնքեց իր մահկանացուն:

Քրիստին Չաբբակն ուղիղ եթերում ինքնասպանություն գործած առաջին և միակ լրագրողն է: 1975թ. հուլիսի 15-ին աղջիկը գտնվելով դեպրեսիայի մեջ, ուղիղ եթերի 8-րդ րոպեին հայտարարում է. "Պաշտպանելով մեր հեռոատաընկերության քաղաքականությունը, որի համաձայն՝ ամեն ինչ արվում է որևէ մեկի թավշե արյունն ու մահն առաջինը ցույց տալու համար, դուք կդառնաք հեռոատատեսային ինքնասպանության առաջին վկաները": Սրանից հետո Քրիստինը հանում է ատրճանակը և կրակում քունքին:

Որոշ հոգեբաններ ինքնասպանության ձևի մեջ ցանկանում են գտնել սիմվոլիկ իմաստ:
Օրինակ պատուհանից, կամուրջից նետելը նշանակում է թռիչք, խեղդվելը՝ ինքնամաքրում և վերադարձ ներարգանդային վիճակ, կախվելը՝ առաջին ներշնչման ակտի դրամատիկ ապրում, մահվան և կյանքի միջև առաջին պայքար, որին անսւլոգ է հիստերիկ ստնգանքը կոկորդում, իսկ ինքնահրկիզումը՝ կրակի առեղծվածի հզորության դրսևորում, ամբողջական անհետացումը և պատիժը բոլոր նրանց, ովքեր ապրում են: Սեփական գլխին կրակելը նշանակում է հերոսական բարոյականության և պատվավոր մահվան ցուցադրում:

Հասարակության մեջ բացի անհատական սուիցիդից, հանդիպում են նաև մասսայական ինքնասպանության դեպքեր: Փոխադարձ անմնացորդ սերը, որն իր ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում, հեշտացնում է կրկնակի ինքնասպանության ճանապարհը: Մարդը շատ ծանր է ապրում սիրո զգացումը, սակայն առավել դաժան սիրո կորոատը և դավաճանությունը: Սիրո դրդապատճառներից առաջացած կրկնակի ինքնասպանությունները լայն տարածված են եղել ճապոնիայում և հանդիսացել բազմաթիվ դրամաների համար որպես թեմա: Այդպիսի սենտիմենտալ ներկայացումները մեծ մասսայականություն են ունեցել հատկապես 18-րդ դարում: Այդ ժամանակ ինքնասպանության դրամատուրգիան մեծ զարգացում էր ապրում:

Երբեմն անձը կարող է ընկնել այնպիսի խմբի մեջ, որտեղ ենթսւրկվելով որոշակի ազդեցության, դառնում է տվյալ խմբի  առաջնորդին կամ նրան շրջապատողներին բավարարող անկամք գործիք: Արտասահմանյան, հատկապես ամերիկյան գրականության մեջ այդ երևույթը նշանակվում է "դեստէկտիվ պաշտանմունք":
Գիտակցության հսկողությունը հավատքի  վերափոխման (համոզմունքի ներդրում) գործընթաց կամ վարքի ձևափոխման տեխնիկա է, առանց հաշվի առնելու այն մարդու ցանկությունը, որի նկատմամբ այդ տեխնիկան կիրառվում է: Դեստրուկտիվ պաշտանմունքային խմբերում կամ կառույցներում, խմբի անդամների նկատմամբ կիրառվում են անբարոյական հոգեբանական տեխնիկաներ նրանց վերափոխելու նպատակով, առաջնորդների հետաքրքրությունների բավարարման համար:
Սրանցից մեծ մասն ունի կրոնական քողարկում, սակայն կան քաղաքական, առևտրային, բժշկական երանգավորում ունեցողներ: Ցանկացած դեստրուկտիվ պաշտանմունքում շեշտը դրվում է խմբի անդամների անգրագիտության և հոգեբանական անպաշտպանվածության վրա: Այդպիսի խմբի առաջնորդները հավակնում են աստվածային, գերբնական ուժերի:
Դեստրուկտիվ պաշտանմունքն անձի անհատականությունը ճնշում է խմբի կոլեկտիվ հետաքրքրություններով:
Սրանց հանցավոր դեմքը դրսևորվում է նաև մասսայական ինքնասպանություններով, օրինակ 1978թ-ին Գայանայում 932 (ժողովրդական տաճար), 1994թ-ին Կիևում 210 (Սպիտակ եղբայրներ), 1995 թ-ին Տոկիոյում 11 (Աում Աինրիկյո) անձանց խմբային ինքնազոհողության դեպքերը:

Անկասկած է, որ հատկապես պաշտամունքային բնութագիր ունեն Սերձավոր արևելքում մի շարք ծայրահեղական քաղաքակ կազմակերպություններ, ինչպես նաև բազմաթիվ տեռորիստ կամիկաձեները, ովքեր իրենց մարմնի վրա կրելով պայթուցիկ նյութեր մղվում են ինքնասպանության :


"Ինքնասպանի հոգեբանական առանձնահատկությունները"
Կամո Վարդանյան