Հոգեդրաման խմբային աշխատանքի մեթոդ է, որում օգտագործվում է դրամատիկական հանպատրաստի ստեղծագործում՝ "իմպրովիզացիա"։ Այստեղ ստեղծվում են պայմաններ զգացմունքների ինքնաբերական արտահայտման համար։
Դրաման, որպես հոգեկարգավորման մեթոդ, ստեղծվել է գիտափորձի արդյունքում, Հակոբ Մորենոյի (1892-1974) կողմից, առաջին համաշխարհային պատերազմի ավարտին։
Այս գիտափորձը ստացավ "ինքնաբերական թատրոն" անունը։
Իր մեթոդիկան ստեղծելիս Մորենոն հենվում Էր այն բանի վրա, որ մարդն ունի խաղալու բնական տաղանդ և խաղալով որևէ դեր՝ նա հնարավորություն է ունենում փորձարկել կյանքի իրական և ոչ իրական դերեր, ստեղծագործաբար աշխատել սեփական խնդիրների և կոնֆլիկտների վրա։ Դերային կարգավիճակում առաջանում է ինքնաբերականություն, ստեղծագործականություն, իրական հուզական կապ տվյալ իրավիճակում հայտնված մարդկանց հետ :

Հոգեդրամայում այցելուին առաջարկվում է խաղի հերոսի դերը, որտեղ նա պետք է կենտրոնանա այդ հերոսի խնդիրների վրա։ Այդպես նա կարող է ազատ արտահայտել իր զգացմունքները, իսկ   դերասանները կատարում են նրա իրական կյանքի կարևոր անձանց դերերը։ Սեանսի մասնակիցները ուշադիր հետևում են իրադարձություններին և համեմատում   կատարվածր իրենց սեփական դժվարությունների հետ։


Հոգեդրամայի նպատակն է ոչ ադեկվատ վարքի և հուզական հակազդման ախտորոշումն ու շտկումը, դրանց վերացումը, սոցիալական ընկալման մշակումը, ինբնաճանաչման խորացումը։
Հոգեդրաման օգնում է հաճախորդին բացահայտել խորքային հույզերը:  Հոգեդրամայի ընթացքում տեղի են ունենում հոգեկան տարբեր "կենցաղայինից մինչև էքզիստենցիալ" խնդիրների լուծման արդյունավետ ուղիների որոնում։ Այցելուն դրամատիկ գործունեության մեջ խմբի ղեկավարի օգնությամբ վերարտադրում է իր կյանքի կարևոր իրադարձությունները,   կարծես դրանք տեղի են ունենում տվյալ պահին, որպեսզի նպաստեն խնդիրների պարզաբանմանն ու կոնկրետացմանը։
Վերլուծվում են նոր դերերը, խնդիրների լուծման համար փորձարկվում են կառուցողական մոդելներ։ 


 Հոգեդրամայի խմբի աշխատանքը անց է կացվում սյուժետա-դերային ձևով այցելուի ընտրած թեմայով, որը նրա իրական խնդիրներից մեկն է:   Հոգեդրամատիկ գործողության մեջ հաճախորդր միաժամանակ և դրամայի գլխավոր հերոսն է, և դրա և ուսումնասիրողը։ Հոգեդրաման լայնորեն կիրառվում է  կարգավորման աշխատանքներում հուզական խանգարման, երեխաների և դեռահասների ու նաև ընտանեկան հոգեկարգավորման աշխատանքներում։


Հոգեդրաման անցկացնելու անհրաժեշտ պայմաններն են.


. խմբի բարյացակամությունը,
. վարքի ինքնաբերականությունը,
. իմպրովիզացիան։



Հոգեդրամայի դասական ընթացակարգը ներառում է 5 հիմնական Էլեմենտներ.


1.    պրոտագոնիստ


2.    ռեժիսոր


3.    "ես"-օգնականներ


4.    հանդիսատես


5.    բեմ։


Պրոտագոնիստը առաջին դերակատարն է, որը ներկայացնում է հոգեդրամայի գլխավոր հերոսի կերպարը նրա խնդիրներով։ Նա գլխավոր գործող անձն է, և նրան են ուղղված խմբի մյուս մասնակիցների հայացքները։ Ռեժիսորի, հանդիսատեսի օգնությամբ, հատուկ բեմադրական ընդունելություններով պրոտագոնիստը ստեղծում է իր ակտուալ հոգեբանական կերպարը։


Ռեժիսորը օգնում է հաճախորդին ուսումնասիրելու սեփական խնդիրները։ Որպես կանոն՝ դա հոգեբանն է։ Նա կազմակերպում է հոգեդրամատիկ գոր ծունեաթյունը:  Ռեժիսորը միաժամանակ թույլ է տալիս խմբի անդամներին դրամատիկ գործունեության ձեով արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները։ Լավ ռեժիսորից պահանջվում է ճկունություն, խմբին հոգեդրամայի  մեջ ներգրավելու րնդունակություն։ Հոգեդրամայում ռեժիսորը կատարում է հոգեթերապևտի ֆունկցիա։
Բեմադրողի դերում ռեժիսորը կազմակերպում է խմբի աշխատանքը, դրդում մասնակիցներին արտահայտելու իրենց մտքերը։ 
Որպես վերլուծաբան՝ ռեժիսորը վերլուծում է մասնակիցների գործողությունները, մեկնաբանում նրանց վարքը, մտքերն ու զգացմունքները։


"Ես"-օգնականները կատարում են օժանդակող դերեր, ուժեղացնում հոգեբանի ֆունկցիաները։ 
"Ես"-օգնակաների հիմնական ֆունկցիաներն են.
Խաղալ դեր, որն անհրաժեշտ է պրոտագոնիստին իր մտադրություններն իրացնելու համար, օգնել նրան հասկանալ մարդկանց փոխհարաբերությունները, տեսանելի դարձնել չգիտակցված հարաբերությունները, ուղղորդել նրան խնդիրներն ու կոնֆլիկտները լուծելուն, օգնել դրամատիկ գործողություններից իրական կյանքին անցնելուն։


Բեմադրված իրադրության մեջ ինտենսիվ ապրումակցմւսն շնորհիվ խաղային հետադարձ կապը հնարավորություն Է ընձեռում պրոտագոնիստին ավելի լավ բացահայտել ինքն իրեն է հասկանալ դրամայում ներկայացված միջանձնային հարաբերությունները։


Որպես հանդիսատես՝ հանդես են գալիս խմբի այն անդամները, որոնք չունեն անմիջական մասնակցություն հոգեդրամատիկ գործունեության մեջ, սակայն հոգեդրամայի ավարտվելուն պես՝ քննարկում են անցկացնում, ցույց տալիս իրենց վերաբերմունքը իրադարձությունների նկատմամբ։ 


Բեմը մի վայր է, որտեղ տեղի են ունենում բուն գործողությունները։ Հաճախ հոգեդրաման կիրառում են հատուկ թատրոններում կամ խաղի համար հարմարեցված առանձնասենյակներում։   Շատ փոքր տարածքը սահմանափակում է ազատ տեղաշարժությունը, իսկ շատ մեծը բացասաբար է ազդում խմբի վրա։ 
 

Խմբի քանակը հոգեդրամայում կազմում   0-9 հոգի։ Եթե խումբը վեց հոգուց փոքր Է, ապա շատ քիչ հանդիսատես է ստացվում։ Իսկ եթե շատ մեծ Է, ապա նույնիսկ փորձառու ռեժիսորի համար հեշտ չէ հետևել զարգացման ընթացքին, որսալ յուրաքանչյուր անդամի հակազդումները։ Նպատակաուղղված հոգեդրամայի համար նշանակություն ունի խմբի կազմը։
 


Դրամատիկական խումբը կարող է լինել փակ կամ բաց։
Փակ խմբում արագ կերպով ուժեղ համախմբվածություն է առաջանում։ Բաց խումբը դրսևորվում է որպես հոգեդրամայի բնական հետևանք, որի նպատակն է խմբի յուրաքանչյուր անդամի իրական կյանքում ինքնուրույնության արագ ձեռք բերումը։


Հոգեդրամայի տևողությունը. Սովորաբար սհանսր 50 րոպե տևողությամբ հանդիպում է, բայց կարոդ է ավելի կարճ կամ երկար տևեք կախված սեանսի սրությունից, հաճախորդի խնդրի բարդությունից, նրա հակազդումներից ։ Մոտավոր տևողությունը 20 րոպեից մինչև 4 ժամ:
 

Կատարսիսը զգայական, հոգեկան ցնցումն է և ներքին մաքրումը։ Բայց Մորենոն մի փոքր ընդլայնեց այս հասկացությունը՝ տարածելով այն ոչ միայն հանդիսատեսի, այլև դերակատարների վրա՝ գտնելով, որ դերակատարը, խաղալով իր դրաման, ազատվում է դրանից։


Ինսայթը ճանաչողության տեսակ է, որը բերում է խնդրի նոր կերպով հասկացմանը կամ անմիջապես լուծմանը։ 


Ինքնաներկայացումը ամենապարզ տեխնիկաներից մեկն Է։ Պբոտագոնիստը ներկայացնում է ինքն իրեն կամ իր համար շատ կարևոր մի մարդու։ Այստեղ նա միակ մասնակիցն է։


Մենախոսությունը մի մարդու արտահայտումն Է։ Մենախոսության ժամանակ նա արտահայտում Է խնդրի Էությունը, իր զգացմունքներն ու մտքերը և դիտում Է ինքն իրեն, այլ ոչ թե ուրիշ գործող անձանց։ 


Կրկնորդումը հոգեդրամայում իրականանում է նմանակի շնորհիվ, ով իր վրա Է վերցնում պրոբլեմի հեղինակի դերը։ 
Դերերի փոխանակման դեպքում պբոտագոնիստը հոգեդրամայում մտնում Է ուրիշի կերպարի մեջ, իսկ "Ես"-օգնականը իր վրա Է վերցնում նրա դերը։ Դերերի փոխանակման նպատակն այն Է, որպեսզի "Ես"-օգնականը ավեփ լավ հասկանա իր սեփական դերը՝ դիտելով այն պրոտագոնիստի դերը կատարելով ու նաև հասնի էմպատիայի, դիտի աշխարհը ուրիշի տեսանկյունից։


"Դատարկ" աթոռի կիրառման դեպքում հաճախորդը կարող է իր գործողությունների միջոցով դրսևորել իր պրոբլեմները՝ երևակայելով, որ իր անտագոնիստը նստած է բեմում, դատարկ աթոռին։Նա փոխներգործում է այդ երևակայական մարդու հետ ե նույնիսկ փոխանակվում դերերով։ Գտնվելով այդ կերպարի մեջ՝ պրոտագոնիստը մտովի փոխներգործում է ինքն իր հետ։


"Բարձր" աթոռի կիրառման դեպքում աթոռներից մեկն այնպես են դնում, որ մնացած աթոռներից բարձր լինի, ու վրան նստած հաճախորդը մյուսներից ավելի բարձր |գտնվի։   Այս զգացումն անհրաժեշտ է նրան հոգեդրամատիկ գործունեության և իր համար կարևոր մարկանց հետ հաջողության հասնելու համար :


"Հայելու" կիրառումը թույլ է տափս պրոտագոնիստին հասկանալ թե ինչպես են իրեն ընկալում ուրիշները։ 
Ապագա կյանքի հնարավոր իրավիճակների խաղալու ժամանակ մասնակիցները պետք է պատկերացնեն, թե ինչ տեդի կունենար, եթե իրական դրամատիկ կամ պրոբլեմատիկ իրավիճակները ուրիշ կերպ կամ ուրիշ ձևով լուծված լինեին։ 


"Կախարդական կրպակ" խաղը ամենատարածված տեխնիկաներից է: Սա օգնում է հաճախորդին հասկանալ իր կյանքի անկեղծ ցանկություններն ու նպատակները։  Կրպակի տերը, սովորաբար ռեժիսորը կամ "Ես"-օգնականը, առաջարկում է հաճախորդին այն ամենը, ինչ նրա մտքով կարող է անցնել հարստություն, հաջողություն, երջանկություն: