Թերապևտի աշխատանքի գործիքը նրա կողմից գործադրվող ազդեցության մեթոդներն են (դասական օրինակը բուժական հիպնոսն է), երկրորդ դեպքում դրանց փոխարինում է թերապևտի վերաբերմունքը, որն ուղղակիորեն պայմանավորված է նրա անձնային հատկանիշներով։

 


Հաղորդակցման գործընթացում զրուցակցի վրա ազդեցության, ներգործության բնույթը մեծապես պայմանավորված է ազդողի բնութագրերով՝ նրա ստատուսով, ճանաչված կամ հեղինակավոր փնելով, անձնական հմայքով, տարիքով, սեռով, զրուցակցի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքով, տվյալ բնագավառում նրա իրազեկության աստիճանով և այլն։

 

Այսպես, օրինակ, մի բան է, երբ մենք կարևոր որևէ հարցի վերաբերյալ ինֆորմացիան ստանում ենք մեզ համար հեղինակավոր և հարցին քաջատեղյակ մարդուց, մեկ այլ բան է, երբ այդ ինֆորմացիան տրամադրողը մի մարդ է, որին մենք չենք վստահում կամ կասկածում ենք նրա իրազեկությանը։

Շատ կարևոր է նաև ընկալողի սուբյեկտիվ վերաբերմունքը ազդեցության աղբյուրի նկատմամբ։ Այսպես, մեզ համար հաճելի զրուցակցի փաստարկներին մենք վերաբերվում ենք առավել համաձայնողությամբ, պակաս քննադատորեն կամ առանց քննադատության, մինչդեռ տհաճ զրուցակցի փաստարկներին վերաբերվում ենք անհանդուրժողաբար, առավելագույն քննադատությամբ և ժխտողականությամբ, թեև նրա փաստարկները կարող են նույնքան հիմնավորված լինել, որքան հաճելի զրուցակցինը։

Այցելուի վարքը շատ դեպքերում ուղղակիորեն պայմանավորվում է կոնսուլտանտի գործողություններով և հակազդումներով։ Հաճախ կոնսուլտանտի անձնական հմայքը և գրավչությունը դառնում են այցելուին կոնսուլտատիվ գործընթացին կապող միակ միջոցը (երբ այցելուն գործընթացի հետ կապված տհաճ ապրումներ է ունենում և դիմադրում է գործրնթացին), և փորձառու թերապևտները կարողանում են օգտագործել այդ հանգամանքը և դա ենթարկել թերապևտիկ նպատակների ձեռքբերմանը։

 


Կոնսուլտանտի նկարագիրը կազմող բնութագրերը միայն նրա անձնային որակներով չեն սպառվում։

Թերապևտիկ ներգործության առումով կարևոր են նրա կերպարի բաղկացուցիչ մասերը կազմող այլ բնութագրեր ևս։

Օրինակ ինչպիսի՞ հաստատությունում է կոնսուլտանտը ձեռք բերել իր որակավորումր, որքանո՞վ է հեղինակավոր այդ հաստատությունր։ Ինչպիսի՞ հաստատությունում է նա աշխատում  ներկայումս, որքանո՞վ է հեղինակավոր այդ հաստատությունը, ինչպիսի՞ կոչումներ և մասնագիտական իրազեկությունը հավաստող փաստաթղթեր ունի նա։ Որոշ կոնսուլտանտներ իրենց աշխատասենյակներում մասնագիտական իրազեկությունը հավաստող դիպլոմներ ու վկայագրեր են փակցնում։ Այս հարցին առանձնակի բծախնդրությամբ են վերաբերվում հոգեվերլուծական թերապիայի ներկայացուցիչները։ Որոշակի տիպի այցելուների վրա դա համապատասխան անբարենպաստ ազդեցություն է գործում՝ հարուցելով այսպես կոչված լուսապսակի էֆեկտ, սակայն այլ դեպքերում այդ դիպլոմները, հաստատության անվանումը կամ հեղինակությունը այցելուին ոչինչ չեն ասում։ Հետևաբար ձևական-պաշտոնական բնութագրերի նշանակությունը թերապիայում փոփոխական մեծություն է։ Դրանց ուժն առավելապես պայմանավորված է այցելուի սուբյեկտիվ ընկալումով։

 


Շատ կարևոր է նաև հոգեբանի  մասնագիտական հատկանիշները: Պրոֆեսիոնալիզմի առկայությունն անհրաժեշտ է թերապիայի արդյունավետության համար, դրա նախապայմանն է։ Այցելուի վրա թողած ազդեցության առումով, սակայն, այս խմբի տեսակարար կշիռն աննշան է, քանի որ այցելուների ճնշող մեծամասնությունր չի կարող դատողություններ անել կոնսուլտանտի մասնագիտական կարողությունների, նրա վարպետության աստիճանի մասին։ Դրա համար այցելուն պետք է քաջատեղյակ լինի այդ բնագավառին և կոնսուլտանտի մասնագիտական գործունեության նրբություններին։

 


Մյուս կարևոր հատկանիշը այցելու-հոգեբան փոխհարաբերություններն են, որոնք մղվում են առաջին պլան։ Միանգամից շեշտենք, որ փոխհարաբերություններում վճռորոշ է ոչ թե կոնսուլտանտի իրական անձը, նրա իրական կերպարը, այլ այդ կերպարի ընկալումն այցելուի կողմից։ Իրականությունը և իրականության սուբյեկտիվ ընկալումր միանգամայն տարբեր բաներ են և հաճախ չեն համրնկնում։ Այցելուի մոտ նախնական դիրքորոշումների առկայությունը հաճախ հանգեցնում է այն բանին, որ կոնսուլտանտի կերպարն ընկալվում է բավական կոպիտ աղավաղումներով։ Այսպես՝ իր հասցեին քննադատություն սպասող մարդը բարյացակամ ժպիտը կարող է ընկալել որպես քմծիծաղ, ինքն իրեն թերագնահատող մարդն իր հասցեին ուղղված խրախուսանքի և գովեստի խոսքերն ընկալում է որպես կեղծ մխիթարանք  և այլն։ Ընկալման աղավաղումները նվազեցնում են հաղորդակցման արդյունավետությունը, որի հետևանքով փոխհարաբերություններում բազմաթիվ արգելքներ ու դժվարություններ են առաջանում։
Կոնսուլտանտի կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մեջ օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Թերապևտիկ փոխհարաբերություններում աոաջին հերթին հենց դա է րնկալվում և գնահատվում այցելուի կողմից։
Անկախ նրանից, թե այցելուներն ինչպիսի պրոբլեմներով են դիմում կոնսուլտանտներին, թերապիայի նախնական փուլերում նրանց առավելապես հուզողր լինում է կոնսուլտանտի վերաբերմունքն իրենց նկատմամբ։  

 


Կոնսուլտանտի՝ որպես անձնավորության, սուբյեկտիվ նկարագիրը այցելուի համար շատ ավելի կարևոր նշանակություն է ստանում, քան, ասենք, բուժող բժշկի անձը մարմնական առողջության հետ կապված հարցերի դեպքում։ Այս առումով առանձնահատուկ կարևորություն են ստանում այցելուի լիակատար վս¬տահությունը շահելը և պահպանելը, հոգեբանական պաշտպանվածության մթնոլորտի ապահովումը, առանց որոնց թերապևտիկ փոխհարա բերությունները ծագել և զարգանալ չեն կարող։

 


Այցելուների ճնշող մեծամասնությունը կոնսուլտանտից սպասում է, որ նա կարողանա զուտ մարդկայնորեն հասկանալ իրենց, աջակցություն դրսևորի, հանդես բերի կարեկցանք, սփոփի և հանգստացնի իրենց, ասել է թե՝ կոնսուլտանտի սուբյեկտիվ վերաբերմունքը նրանց համար առաջնային նշանակություն ունի։

Մասնագիտական անհրաժեշտ պատրտրաստվածություն և փորձառություն ունենալու հետ միասին կոնսուլտանտի անձնային որակներր վճռորոշ նշանակություն ունեն թերապիայի արդյունավետության համար։



Մասնագիտական պիտանիության առումով կոնսուլտանտի անձին ներկայացվող առաջին պահանջը բարոյաէթիկական պոտենցիալ ունենալն է։ Թերապեաիկ տեխնիկաներին և տեսությանը շատ լավ տիրապետելը կամ ցանկացած այլ բան գործին ոչ մի օգուտ չեն տա, եթե կոնսուլտանտի մոտ բացակայի օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունը:  

 


Կոնսուլտանտի անձին ներկայացվող երկրորդ պահանջը ինտիմ-֊անձնական կյանք ունենալն է։ Դա կարևոր է երեք առումներով։ Ինտիմ-անձնական նշանակալի փոխհարաբերությունների բացակայության հետևանքով առաջանում է կենտրոնացածություն սեփական անձի վրա, որր խանգարում է արդյունավետորեն աշխատել այցելուների հետ: Երկրորդ՝ ինտիմ-անձնական նշանակափ փոխհարաբերությունների փորձ ունենալն անհրաժեշտ է այդ ոլորտի հետ կապված պրոբլեմներ ունեցող այցելուներին լավ հասկանալու համար։ Բացի այդ, անձնական նշանակալի փոխհարաբերությունների բացակայության հետևանքով կոնսուլտանտն իր այցելուներին անգիտակցորեն կարող է դիտարկել որպես այդպիսի փոխհարաբերությունների պոտենցիալ զուգընկերներ։ Նրա և այցելուների միջև հուզական կապվածություն կարող է առաջանալ, որը պրոֆեսիոնալ փոխհարաբերություններին այլ, զուտ անձնական երանգ և ուղղվածություն կհաղորդի։ Այդօրինակ կապվածությունները կոնսուլտատիվ փոխհարաբերությունները դարձնում են սուբյեկտիվ, կասեցնում և արգելակում են թերապևտիկ փոխհարաբերությունների ծագումն ու զարգացումը։  

 


Այսպիսով՝ կոնսուլտանտի բարվոք վիճակը շատ կարևոր գործոն է և էապես ազդում է թերապիայի արդյունավետության վրա։

 


 Հոգեբանը պետք է ճանաչի իր անձը, իմանա իր ուժեղ և թույլ կողմերը։ Սեփական պրոբլեմների իմացությունը թույլ է տալիս խուսափել նույնատիպ պրոբլեմներ ունեցող այցելուների հետ աշխատելիս, որն արդյունավետ չէ։ Կոնսուլտանտը պետք է լավ իմանա, թե հատկապես ինչից է նա զզվանք զգում, մարդկային ինչպիսի հատկանիշներ և դրսևորումներ են, որոնք նա չի հանդուրժում, ինչպիսի մարդիկ, փոխհարաբերություններ ու իրավիճակներ են իր համար անընդունելի։ Դա նրան հնարավորություն է տալիս գիտակցել սեփական պաշտպանական և հակատրանսֆերենտ հակազդումները և վերահսկել դրանք, քանի որ այդ հակազդումները թերապիային խոչրնդոտող հիմնական իրողություններն են։ ճիշտ նույն կերպ՝ այցելուի պաշտպանական հակազդումները առաջ են բերում դիմադրության երևույթը, որն էապես կասեցնում է թերապիայի գործընթացը, իսկ որոշ դեպքերում ուղղակի անհնար է դարձնում այն։

 

Սեփական անձի իմացությունը պետք է զուգակցվի ինքնակատարելագործման ձգտման և  ինքն իր վրա մշտապես աշխատելու հետ, ասել է թե՝ կոնսուլտանտը անձնային աճի մեծ պոտենցիալ պետք է ունենա։ Նա պետք է հնարավորինս լավ տիրապետի և հղկի սեփական անձը, որը տվյալ դեպքում նրա աշխատանքի գործիքն է։


Սեփական անձի ճանաչումը, փոխհարաբերություններում իրեն բնորոշ ոճն իմանալը կոնսուլտանտին թույլ են տափս աշխատանքի ժամանակ ընտրել այնպիսի մեթոդներ ու տեխնիկաներ, որոնք աոավելապես համապատասխանում են իր անձին։ Նման դեպքերում աշխատանքն ավելի արդյունավետ է լինում։  

 


Կոնսուլտանտի մասնագիտական կարևորագույն հատկանիշներից մեկր զգայուն լինելն է, էմպաթիայի ընդունակությունը։ Դա անհրաժեշտ է ինչպես այցելուին հասկանալու, այնպես էլ այն բանի համար, Որ կոնսուլտանտն զգա, թե իր հակազդումներն ու վարքը ինչպես են ընկալվում այցելուի կողմից և ինչ ազդեցություն են գործում նրա վրա։ Շատ կարևոր է նաև թերապիայի ընթացքում սեփական զգացումների ու ապրումների անմիջական գիտակցումը՝ (ռեֆլեքսիայի ընդունակությունը)՝ դրանք վերահսկելու և թերապիայի նպատակներին ծառայեցնելու համար։
 
Կոնսուլտանտը պետք է կարողանա զսպել ոչ միայն իր անմիջական պոռթկումները, այլև ցանկացած հուզական հակազդումները, իմպուլսիվ մղումները, վերահսկի դրանք և ենթարկի թերապևտիկ նպատակների ձեռքբերմանը։    Այցելուի հետ հուզական օպտիմալ դիստանցիայի պահպանումը թերապիայի առավել դժվար խնդիրներից մեկն է, որ պետք է կարողանա լուծել կոնսուլտանտը։ Բարոյաէթիկական բնույթ կրող հուզական հակազդումները (կարեկցանք, սփոփում, հանգստացում) միշտ չէ, որ նպաստավոր են թերապիայի առումով, և կոնսուլտանտը պետք է կարողանա իր անմիջական հակազդումները ենթարկել թերապևտիկ նպատակադրումների ձեռքբերմանը։ 
Թերապևտիկ փոխհարաբերություններն անհնար ևն առանց վստահության, որն այցելուն պետք է տածի կոնսուլտանտի նկատմամբ։ Վստահելի լինելու համար կոնսուլտանտր պետք է լինի հետևողական, իր դատողություններում և գործողություններում հակասականություն չդրսևորի, լինի ճշտապահ և ճշտակատար, պահպանի զրույցների գաղտնիությունը, հարգի այցելուի ինքնավարությանր և անկախությունը, հավատա այցելուի ուժերին և դժվարությունները հաղթահարելու կարողությանը։