Ձեր կազմվածքից դեռ չի նկատվում, որ դուք հղի եք: Արյան մեջ խորիոնային հորմոնի քանակը շարունակում է բարձրանալ: դուք արդեն զգում եք որոշ փոփոխություններ. մաշկը դարձել է ավելի հարթ և հավասար: Կրծքագեղձերը մեծանում են, դառնում ավելի զգայուն: Երբեմն նկատվում է բնորոշ լորձա-շճային արտադրություն հեշտոցից: Սակայն սա բնական է և անհանգստության պատճառ չպետք է հանդիսանա:

Սաղմը 9-րդ շաբաթում
Քաշը 13-14 գրամ, երկարությունը 50-60 մմ

Էմբրիոնի > սկսում է ուղղվել, իսկ պոչը` >: Գլուխը անհամաչափ մեծ է և թեքված դեպի կուրծքը: աչքերը բավականին ձևավորված են, սակայն փակված են թաղանթով: Էմբրիոնի մոտ արդեն կան մկաններ, և պտուղը կամաց-կամաց սկսում է շարժվել, սակայն դա հնարավոր է տեսնել միայն ուլտրաձայնային հետազոտության միջոցով: Վերջույթները շարունակում են ձևավորվել, ընդ որում` թաթիկները ձևավորվում են ավելի արագ, քան տոտիկները: Մատների արանքների թաղանթները սկսում են անհետանալ:

Բուժաշխատողին այցելելու նպատակը
Առաջին այցը մանկաբարձ-գինեկոլոգին պետք է լինի հղիության մինչև 12 շաբաթական ժամկետը: Մինչև հղիության 28 շաբաթը պետք է այցելել բուժաշխատողին ամիսը մեկ անգամ, հետո` ավելի հաճախ: Մինչև 36 շաբաթը ամիսը 2 անգամ, իսկ հետո յուրաքանչյուր շաբաթ:
Առաջին այցի ժամանակ բուժաշխատողը մանրակրկիտ տվյալներ կհավաքի Ձեր և Ձեր ընտանիքի առողջության մասին: Բժիշկը կամ մանկաբարձը կկատարեն մի շարք հետազոտություններ: Կշոշափեն Ձեր որովայնը, կլսեն սիրտը և թոքերը, կչափեն արյան ճնշումը, քաշն ու հասակը: Յուրաքանչյուր հետագա այցերի ժամանակ հետազոտության արդյունքները գրանցվում են հղիության քարտում և Ձեր օրագրում: Եթե ուզում եք, որ ծննդաբերությանը մասնակցի ամուսինը կամ հարազատ որևէ անձ, ապա նրա հետ անհրաժեշտ է այցելել կանանց կոնսուլտացիայի > պարապմունքներին: Դուք կարող եք ընտրել Ձեր բժշկին և կոնսուլտացիա այցելել միայն նրա մոտ: Բաց մի թողեք ոչ մի կոնսուլտացիա, հղիությունը պետք է լինի հսկողության տակ: Ձեր և ապագա մանկան առողջությունը կախված է Ձեր խոհեմությունից, գիտելիքներից և վարքագծից: