Երբեմն կինը զգում է, որ ինքը հղի է: Խիստ ավելանում է պրոգեստերոնի քանակը և սկսում է արտադրվել խորիոնային հորմոն, որոնք ապահովում են հղիության նորմալ ընթացքը: Այս հորմոնները հղիության առաջին շաբաթվա ընթացքում նպաստում են հղիության կասկածելի և հավաստի նշանների առաջացմանը:

Հավաստի նշաններից կարևոր է

դաշտանի բացակայությունը, որը նորմալ դաշտանային ցիկլեր ունեցող կնոջ մոտ հղիության ամենակարևոր նշաններից է: Հղիության առաջին նշաններից է նաև լցված և զգայուն կուրծքը: Խորիոնային հորմոնը երբեմն ազդում է միզուղիների վրա և առաջացնում է հաճախակի միզարձակման ցանկություն: Առաջանում է քնկոտություն և արագ հոգնածություն: Դա տեղի է ունենում շնորհիվ արյան մեջ պրոգեստերոնի բարձր մակարդակի, որը ունի հանգստացնող (սեդատիվ) ազդեցություն: Ուժեղանում է նյութափոխանակությունը և կենսական կարևոր օրգանների ծանրաբեռնվածությունը: Դրա համար շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ ոչ ակտիվ, սակայն հանգստացնող, թարմացնող ժամանցի կազմակերպումը:

Սաղմը 1-2-րդ շաբաթում
Բեղմնավորված ձվաբջիջը կիսվում է 2, հետո 4 մասի, այնուհետև, շարունակելով անհավասարաչափ բաժանվել, այն տեղափոխվում է ֆալոպյան փողով դեպի արգանդի խոռոչ: Արգանդի խոռոչ ընկնելու պահին սաղմն իրենից ներկայացնում է բջիջների կույտ, որտեղ հաշվվում է մոտ 32 բջիջ: Սաղմը այդ շրջանում նման է թթենու հատիկի և կոչվում է մորուլա (լատիներեն թթենու պտուղ):

Տղա, թե աղջիկ
Երեխայի սեռը կախված է սպերմատոզոիդներից, որոնք մասնակցում են բեղմնավորմանը: Ուստի ապագա երեխայի սեռը կախված կլինի 23 զույգ քրոմոսոմների միայն մեկ զույգից, որը կազմում է սեռական բջիջը: Սեռական բջիջները` սպերմատոզոիդը և ձվաբջիջը, տանում են միայն մեկ սեռական քրոմոսոմ: Իգական սեռական բջիջները ունեն միշտ X քրոմոսոմ, սպերմատոզոիդը` կամ X կամ Y: Եթե ձվաբջջի մեջ մտնում է սպերմատոզոիդը X քրոմոսոմով, դուք կունենաք աղջիկ, իսկ եթե Y, ապա` տղա: Այնպես որ երեխայի սեռը կախված է հորից: X և Y քրոմոսոմներով սպերմատոզոիդները ունեն տարբեր բնութագրեր: Առաջին տեսակը ավելի խոշոր է, դանդաղաշարժ:

Երկվորյակներ ունենալու հավանականությունը
1:80 է (այսինքն կազմում է 80 հղիությունից մեկը): Կան 2 տեսակի երկվորյակներ` միաձվանի և երկձվանի: Միաձվանին զարգանում է մեկ պտղաձվից, բեղմնավորված ձվաբջիջը վերածվում է 2 զիգոտի: այդ զիգոտները վերածվում են 2 էմբրիոնի մեկ ընկերքով: Երկձվանի երկվորյակներ առաջանում են 2 բեղմնավորված ձվաբջիջներից, 2 առանձին սպերմատոզոիդներից: Յուրաքանչյուր էմբրիոնը ունի առանձին ընկերք, քրոմոսոմների սեփական հավաքակազմ: Ավելի հազվադեպ է հանդիպում հղիությունը երկուսից ավելի պտղով, երեք, ձորս և այլն: