Բեղմնավորումից անցել է արդեն 20 շաբաթ, և հղիությունը արդեն նկատելի է: Ձեր իրանը նախկինը չէ, իսկ փորը էականորեն մեծացել է: Արգանդի հատակը գտնվում է պորտից մի քիչ ցածր: Աճող արգանդը միջնորդավորված ձևով ճնշում է և՛ թոքերի, և՛ ստամոքսի և՛ երիկամների վրա, այդ պատճառով կարող է լինել հևոց, մարսողության խանգարում, հաճախամիզություն: Հնարավոր է արգանդը այնպես ճնշի փորի վրա, որ պորտը դուրս գա կոճակի նման: Որովայնի, ազդրի շրջանում կարող են ի հայտ գալ շագանակագույն, արծաթագույն կամ կարմիր բծեր:
Պտուղը 20-րդ շաբաթում
Քաշը 280-300 գրամ, երկարությունը մոտ 25 սմ
Այս շաբաթում պտղի մաշկը հաստանում է և դառնում քառաշերտ: Այս շրջանում ճարպագեղձերը սկսում են արտադրել մոմանման արտազատուկ, որը կոչվում է նախնական քսուք: Այդ քսուքը կպահպանի պտղի նուրբ մաշկը, որը մշտապես ողողվում է պտղաջրերով` ամնիոտիկ հեղուկով: Նախնական քսուքը պահպանվում է մաշկի վրա առաջնային աղվամազերով` լանուգոյի միջոցով: Սկսում են աճել գլխի մազերը, ոտքերի և ձեռքերի մատիկների վրա առաջանում են եղունգներ: Էլեկտրոնային մոնիտորի միջոցով բժիշկը կարող է տալ Ձեզ լսելու պտղի սրտի բաբախումները: