Հղիության այս ժամկետներում կնոջ արյան մեջ բարձրանում է խոլեստերինի քանակը: Խոլեստերինի օգնությամբ ընկերքը արտադրում է զանազան հորմոններ, այդ թվում նաև պրոգեստերոն, որը իջեցնում է արգանդի լարվածությունը և կարգավորում կրծքագեղձերի ֆունկցիան:
Նորմալ հղիության ժամանակ երկրորդ եռամսյակում (14-27 շաբաթ) քաշի ավելացումը կազմում է 5.5-6.5 կգ, այսինքն` շաբաթական մոտավորապես 0.5 կգ: Եթե դուք նիհար եք, հնարավոր է, որ քաշի մեծ ավելացում արձանագրվի: Ինչպես քաշի ավելացումը, այնպես էլ պակասը սպառնում է Ձեր երեխայի առողջությանը և բարդացնում հղիության ընթացքը:

Պտուղը 27-րդ շաբաթում
Քաշը 800-900 գրամ, երկարությունը մոտ 33-34 սմ

Այս շաբաթում, եթե լինի վաղաժամ ծննդաբերություն, երեխայի ապրելու հավանականությունը կլինի շատ փոքր: 28-29-րդ շաբաթից սկսած երեխան համարվում է կենսունակ, բայց լրիվ հասունանալու համար դեռևս պահանջվում է 12-13 շաբաթ: Դրա համար էլ վաղաժամ ծննդաբերության ժամանակ առաջանում են բազմաթիվ պրոբլեմներ:
Ճարպային հյուսվածքի անբավարար զարգացման հետևանքով դժվար է պահպանել ջերմային բալանսը: Երեխային պետք է տեղավորել հատուկ > մեջ, և միացնել արհեստական շնչառության սարքը, քանի որ թոքերը նույնպես լրիվ զարգացած չեն: Լյարդի գործունեությունը թույլ է, ուղեղը անբավարար զարգացած, իմունային համակարգը անկատար, թույլ, չի կարող պաշտպանել երեխային ինֆեկցիայից: