Կանանց որոշ մասի մոտ հղիության առաջին շաբաթներում կարող է լինել թուլություն, սրտխառնոց, փսխում, որոշ դիսկոմֆորտ, սակայն հնարավոր է, որ հղիությունն ընթանա առանց որևէ դրսևորումների: Երբեմն հղիներն ունենում են այնպիսի զգացողություն, կարծես ուր որ է կսկսվի դաշտանը: Կարող է ուռչել և ցավել կուրծքը: դրա պատճառը կրծքագեղձերի ուժեղացված աշխատանքն է: Բացի այդ, կարող եք դառնալ դյուրագրգիռ կամ քնկոտ, առանց որևէ պատճառի արագ հոգնել. Դրանք պայմանավորված են պրոգեստերոնի բարձր խտությամբ: Հղիության վաղ շրջանում պետք է ավելի շատ հանգստանալ, շփվել գեղեցիկի հետ, ուտել այն, ինչ շատ եք սիրում: Պետք է խուսափել այն գործոններից և հոտերից` օծանելիքի, ծխախոտի, խոհանոցի, որոնք կարող են սրտխառնոցի և փսխման պատճառ դառնալ:

Սաղմը 6-րդ շաբաթում
Քաշը 5-6 գրամ, երկարությունը 20-25 մմ

Սաղմի նյարդային խողովակը արդեն ծածկվել է հյուսվածքով և նրա ծայրին սկսում է ծայրավորվել գլխուղեղը: Ապագա դեմքի երկու կողմերում ի հայտ են գալիս երկու փոքրիկ բաժականման գոյացություններ` յուրաքանչյուրում փոքրիկ պիգմենտային սկավառակ: Դրանք տեսողական բշտիկներ են, որոնք վերածվելու են աչքերի: Այս էտապում պտղի սիրտը իրենից ներկայացնում է փոքր խողովակ, բայց նա արդեն սկսում է բաբախել և կբաբախի ամբողջ կյանքում: Կան նաև փոքրիկ բողբոջներ, որոնցից ձևավորվում են ձեռքերը և ոտքերը: