Օրվա մեջ հնարավոր է Բրեքստոն-Հիքսի կծկանքների առաջացումը: Դրանք կծկանքանման ցավային զգացողություններ են, որոնք առաջանում են արգանդի վերին մասում, այնուհետև տարածվում են դեպի ներքև և վերջապես ավարտվում, բայց դրանք հազվադեպ են, խիստ կարճատև և սովորաբար արագ անհետանում են: Երբ այդ կծկանքները դառնում են ուժեղ և կանոնավոր, այսինքն վերածվում են իսկական ծննդաբերական կծկանքների, անհրաժեշտ է դիմել բժշկի:

Պտուղը 34-րդ շաբաթում
Քաշը 2000 գրամ, երկարությունը 42-43 սմ

Պտղի մազերը խտացել են, չնայած գույնը դեռ այն չէ, որը կլինի ավելի > տարիքում: Աղվամազը արդեն թափվել է, իսկ առաջնային քսուքի շերտը նկատելի հաստացել: Մակերիկամները այս շրջանում առաջացնում են 10 անգամ ավելի մեծ քանակությամբ ստերոիդային հորմոն (անդրոգենանման նյութ, որը խթանում է կաթնարտադրությունը), քան հասուն մարդկանց մոտ:
Մակերիկամների չափը նույնն է, ինչ մեծերի մոտ, բայց ծնվելուց հետո դրանք, իհարկե, փոքրանում են: Մինչ այդ երեխան շարունակում է վերցնել մոր օրգանիզմի կալցիումը` օգտագործելու իր ոսկրային հյուսվածքի կառուցման համար: Եթե ծննդաբերությունը սկսվի այս շաբաթվա ընթացքում, նորածինը կլինի անհաս. այս ժամկետում վաղաժամ ծնված երեխաները ինքնուրույն շնչում են, սակայն կարող են ունենալ ինտենսիվ խնամքի կարիք: Բժիշկները կարող են ստուգել թոքերի հասունության աստիճանը պտղապարկի պունկցիայի միջոցով ստացված պտղաջրերի օգնությամբ, եթե դրա կարիքը զգացվում է: