Դուք դեռևս կասկածում եք, որ հղի եք: Սկզբնական շրջանում դա կարող է հաստատել միայն արյան հատուկ քննությունը: Պտղաձուն արտադրում է հատուկ նյութ` խորիոնային հորմոն` խորիոնային գոնադոտրոպին, որը թափանցում է Ձեր արյան մեջ: Խորիոնային գոնադոտրոպինը հայտնաբերելու համար կարելի է օգտվել նաև մեզի մեջ խորիոնային գոնադոտրոպինի (խգ) հայտնաբերման հասարակ մի թեսթից: Սակայն դա այնքան էլ վստահելի չէ, քանի որ ժամկետը փոքր է: քանի դեռ դուք կասկածում եք և սպասում եք հերթական դաշտանին, Ձեզ մոտ կհայտնվեն սիմպտոմներ, որոնք հիշեցնում են նախադաշտանային վիճակը` սրտխառնոց, կրծքերի ուռչեցում, որոշ դիսկոմֆորտ:

Սաղմը 4-րդ շաբաթում
Քաշը 1-1,5 գրամ, երկարությունը 5-10 մմ

Այս շաբաթում սաղմի մեջ սկսում են առաջանալ սաղմնային 3 թերթիկները, որոնք հիմք ու սկիզբ կծառայեն տարբեր հյուսվածքների և օրգանների առաջացման համար: Մեզոդերմայից զարգանում է կմախքը, մկանային համակարգը, երիկամները, արյունատար անոթները և սիրտը, մյուս թերթիկից` էկտոդերմայից ձևավորվում է մաշկը, մազերը, աչքի ոսպնյակը, ատամների էմալը և նյարդային համակարգը: Այնուհետև զարգանում է էմբրիոնի գլխիկը, որը սկզբում նուրբ է, ինչպես ջրի կամ արցունքի կաթիլ:
Երրորդ թաղանթից` տրոֆոբլաստից զարգանում են պտղաթաղանթները` խորիոնը, ամնիոնը: