Կասկածները այն մասին, որ դուք հղի եք, շարունակվում են: Մոտ 3 շաբաթով ուշացել է Ձեր դաշտանը: Սակայն դաշտանի բացակայությունը (ամենոռեան) կարող է ունենալ նաև այլ պատճառներ, ուստի անցկացրեք հղիության էքսպրես թեսթ: Չափեք ուղիղ աղիքի ջերմությունը առավոտյան արթնանալուց անմիջապես հետո, որը անպայման պետք է լինի 37˚-ից բարձր: Հղիությունը նորմայում տևում է 9 օրացույցային կամ 10 մանկաբարձական ամիս, կամ 40 շաբաթ:
Հղիության ընթացքը սովորաբար բաժանվում է 3 շրջանի, որոնք կոչվում են եռամսյակներ (տրիմեստրներ):
Առաջին եռամսյակը տևում է մինչև հղիության 13-րդ շաբաթը: Այս շրջանում սաղմը շատ զգայուն է, և առավել մեծ է վիժման վտանգը: Երկրորդ եռամսյակը 14-27 շաբաթն է, երրորդը` 28-41 շաբաթն է:

Սաղմը 5-րդ շաբաթում
Քաշը 3-4 գրամ, երկարությունը 12-15 մմ

Բջիջների կիսման մեջ նկատվում է որոշակի օրինաչափություն: Արդեն կա որոշակի տարբերակում, թե որտեղ կլինի պտղի ոտքը, ձեռքը, գլուխը, մեջքը և փորիկը: Տարբերակվում է ողնային լարը և նրա շուրջ > նյարդային խողովակը: Սա ողնաշարի և ողնուղեղի նախահիմքն է: Վերևում լայնանալով` նյարդային խողովակները հետագայում կդառնան գլխուղեղային առաջային մաս: Էմբրիոնի կենտրոնում ձևավորվում է հյուսվածքների մի կծիկ, որից կգոյանա սիրտը: Աստիճանաբար կսկսեն զարգանալ արյունատար անոթները:
Կան մի շարք մասնագիտություններ, որոնք նպաստում են վիժման, ներարգանդային ախտաբանությունների, պտղի զարգացման արատների ռիսկի բարձրացմանը. օրինակ` ծանր ֆիզիկական աշխատանք, աշխատանք` ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ, աշխատանքը թունավոր քիմիական արտադրություններում, ֆոտոլաբորատորիաներում, քիմիական մաքրման կետերում: Անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք Ձեր բժշկի հետ. եթե դուք աշխատում եք գրասենյակում, Ձեր աշխատանքը կապված է համակարգչի և պատճենահանման հետ, դուք պետք է անեք ընդմիջումներ` փոքրացնելով վտանգը պտղի համար: Եթե աշխատում են մանկական ինֆեկցիոն հիվանդանոցում, նախադպրոցական կամ դպրոցական տարիքի երեխաների հետ, ապա մեծ է ռիսկը մանկական ինֆեկցիաներով հիվանդանալու, որոնք խիստ վտանգավոր են պտղի համար:
Հղիության փաստը արձանագրելուց հետո հղի կանանց ազատում են գիշերային, արտաժամյա աշխատանքից, գործուղումներից և պրոֆեսիոնալ վտանգավորություն ունեցող աշխատատեղերից տեղափոխվում են անվտանգ աշխատատեղ` պահպանելով նախկին աշխատավարձը: Բոլոր աշխատող կանայք իրավունք ունեն նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար նախատեսվող արձակուրդի, աշխատատեղի պահպանումով: