Մինչ իսկական ծննդաբերության կծկանքները հղի կինը կարող է ունենալ կեղծ կծկանքներ: Պետք չէ շփոթել դրանք Բրեքստոն-Հիքսի կծկանքների հետ: Կեղծ կծկանքները կարող են լինել նույնքան ցավոտ, ինչքան իսկականները: Ինչպես դրանք տարբերակել: Հարկ է նշել, որ դրանք վերանում են, երբ դուք սկսում եք շարժվել: Անհրաժեշտ է հետևել դրանց և խորհրդակցել բժշկի հետ:

Պտուղը 38-րդ շաբաթում
Քաշը 2800-3000 գրամ, երկարությունը 47-48 սմ

Հղիության վերջին շաբաթների ընթացքում պտղի աղիքներում կուտակվում են կենսագործունեության արգասիքներ: Այդ սևականաչավուն նյութը կոչվում է մեկոնիում (առաջնային կղանք) և բաղկացած է արյան քայքայված բջիջներից, աղիքային մահացած բջիջներից, մաշկի թեփուկներից, սաղմնային աղվամազից, որոնք կուլ է տվել պտուղը պտղաջրերի հետ և այլն: Մեկոնիումը առաջնային կղանք է, և երեխան այն դուրս կբերի ծնվելուց հետո: Մեկոնիումը կարող է անջատվել մինչև ծննդաբերությունը, եթե երեխայի մոտ կա հիպոքսիա (թթվածնաքաղց): Այդ դեպքում պտղաջրերը դառնում են կեղտոտ, կանաչավուն, և պտուղը ծնվում է կանաչավուն լորձով պատված: Եթե ծնվում է տղա, ապա նրա ամորձիները արդեն իջել են ամորձապարկի մեջ: Ամեն դեպքում ծնվելուց դա անպայման պետք է տեղի ունենա:
Չնայած տղաների 1%-ի մոտ ծնվելիս ամորձիները չեն իջնում ամորձապարկ: Այդ թերությունը հետագայում կարող է լինել անպտղության կամ տեստիկուլյառ քաղցկեղի պատճառ, ուստի բժիշկը պետք է ստուգի ամորձիների տեղադրությունը և բացակայության դեպքում զգուշացնի ծնողներին: