Հղիության նորմալ ընթացքի կարևոր ցուցանիշներից է արգանդի հատակի բարձրությունը, որը սկսած հղիության 24-րդ շաբաթից համապատասխանելու է շաբաթների թվին, օրինակ, հղիության 24-րդ շաբաթումարգանդի հատակի բարձրությունը ցայլի վերին եզրից հաշված կազմում է 22-24 սմ:
Պտուղը 24-րդ շաբաթում
Քաշը 600-650 գրամ, երկարությունը մոտ 30 սմ
Պտղի դեմքը ձևավորվել է, ունի արդեն այն տեսքը, ինչպիսին կլինի ծնվելու ժամանակ: Աչքերը, չնայած դեռ փակ են, սակայն այդպես հեռու չեն դասավորված: Առաջացել են թաթիկները: Գլխի վրա շարունակում է ձևավորվել մազածածկը: Պտուղը դարձել է ավելի մեծ, գրավում է ամբողջ արգանդը: Նա արդեն չի կարող շրջվել պտղային ջրերում, բայց առաջվա նման բռնվում է պորտալարից և ձեռքերով շոշափում է շրջապատը: Պտուղը ավելի ու ավելի լավ է սկսում լսել արտաքին աշխարհը, մոր վախը փոխանցվում է պտղին, նա նույնպես սկսում է վախենալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ պտուղը կարող է գրգռված վիճակում մնալ շատ ավելի երկար, որն այնուհետև փոխակերպվում է արգելակման շրջանով: