Արգանդի հատակը այս շաբաթում գտնվում է այնպիսի բարձրության վրա , ինչպես մեկ ամիս առաջ էր թրաձև ելունի և պորտի միջև ցայլքից 30-32 սմ բարձր: Հղին իրեն ավելի թեթև է զգում, թեթևացել է շնչառությունը: Զգում է թույլ կծկանքանման ցավեր, ինչ- որ լորձային արտադրության շատացում սեռական ճեղքից, այսինքն` օրգանիզմը պատրաստվում է ծննդաբերության:
Այս ընթացքում փորձեք հանգստություն պահպանել: Բրեքստոն-Հիքսի կծկանքների (կեղծ կծկանքների) ընթացքում սովորեք ռելաքսացիայի և ճիշտ շնչառության եղանակները:
Սովորաբար նորածնի հասակը կազմում է 48-55 սմ, իսկ միջին քաշը 3500 գ, չնայած հնարավոր են տատանումներ:
Ծննդաբերական ուղիներով անցնելիս պտղի գլուխը ենթարկվում է > կոնֆիգուրացիայի, և ծնվելիս գլուխը կարող է ոչ ճիշտ ձև ունենալ, չնայած դա արագ, 1-2 օրվա ընթացքում անցնում է: Երեխայի մաշկը կարող է լինել կապտավուն, գորշ և նույնիսկ դեղնավուն, ծածկված առաջնային քսուքով, արյունով, աղվամազերի մնացորդներով, մեկոնիումով: Բացի այդ հորմոնների բարձր մակարդակը բերում է նրան, որ սեռական օրգանները ուռչում են, իսկ պտուկներից կաթ է արտադրվում: