Հղիի որովայնը սեղմում է կրծքավանդակին, որի պատճառով շնչառությունը և սննդի ընդունումը դժվարացած է: Անհրաժեշտ է սնվել հաճախ, քիչ քանակությամբ և հաճախակի հանգստանալ: Այտուցներից խուսափելու համար մի նստեք ու մի կանգնեք երկար մի դիրքում: Եթե մեքենայով եք երթևեկում, հաճախակի կանգ առեք, դուրս եկեք և քայլեք:

Պտուղը 35-րդ շաբաթում
Քաշը 2100-2300 գրամ, երկարությունը 43-44 սմ

Այս շաբաթվա ընթացքում պտղի եղունգները արդեն աճել են մինչև մատների ծայրերը: Հնարավոր է, որ իր ծննդյան օրը նա ունենա երկար եղունգներ, որոնցից դեմքի վրա կարող են քերծվածքներ լինել: Այժմ արգանդի խոռոչը նեղ է և անհարմար նրա համար: Շարունակվում է ճարպային բջջանքի կուտակումը հատկապես հարուսային գոտում: Երեխայի ուսերը դառնում են կլորիկ ու փափուկ: Բոլոր նորածինների աչքերը երկնագույն են, բայց ժամանակի ընթացքում նրանց գույնը փոխվում է: