Արգանդը լայնանում է` տրամադրելով պտղին տարածություն նորմալ աճի համար: Պտղաջրերի քանակը այս փուլում կազմում է մոտավորապես 250 մլ: Որոշ դեպքերում հղիության 16-20 շաբաթներում իրականացվում են հատուկ հետազոտություններ և թեսթեր, որոնցից են ալֆաֆետոպրոտեինի որոշման և եռակի թեսթերը` ալֆաֆետոպրոտեին, խորիոնային գոնադոտրոպին, Էստրիոլ: այս թեսթերը անվտանգ են և հնարավորություն են տալիս հայտնաբերելու Դաունի հիվանդությունն ու ողնաշարի ճողվածքի հնարավորությունը:
Որոշ հղիների համար երբեմն առաջանում է հատուկ հետազոտման անհրաժեշտություն, մասնավորապես ամնիոցենտեզ` խորիոնի թավիկների և պլացենտայի բիոպսիայի նպատակով:

Սեռական կյանք
Հղիության ընթացքում սեռական կյանքը օգնում է ամուսիններին պահպանել փոխադարձ սերն ու սիրո բերկրանքը: Հղիության ընթացքում կինը կարող է նույնիսկ ունենալ բարձրացած սեռական հակում, հատկապես հղիության երկրորդ եռամսյակում, որի պատճառը սեռական հորմոնների գերարտադրությունն է: Հենց այդ հորմոններն են, որ հղիի աչքերին, մազերին և մաշկին հաղորդում են հատուկ փայլ, մեծացնում կանացի բնազդը: Այս շրջանում փոքր կոնքի օրգանների արյան շրջանառության ավելացման հետևանքով սեռական գրգռվածությունը ավելին է, ավելին է նաև սեռական բավարարվածությունը և հաճույքը:
Որոշ տղամարդիկ խուսափում են սեռական կոնտակտից` վախենալով վնասել երեխային: Սեռական ակտիվությունը հղիության ընթացքում չի սահմանափակվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է բացառվի ոչ միայն սեռական, այլև ֆիզիկական ակտիվությունը: Սեռական հարաբերության ժամանակ երեխային վնասելու մտահոգությունից կարող եք Ձեզ ազատել, քանի որ փոքրիկը հուսալիորեն պաշտպանված է մոր արգանդի վզիկում գտնվող լորձային խցանով, պտղապարկով և պտղաջրերով: Սեռական հարաբերությունները դրական են ազդում կոնքի հատակի մկանների վրա` դրանք դարձնելով ուժեղ և ձիգ, ինչը ծննդաբերության ժամանակ ունի որոշիչ նշանակություն:

Պտուղը 16 -րդ շաբաթում
Քաշը 100-120 գրամ, երկարությունը մոտ 16 սմ

Պտուղը արդեն կարող է գլուխը ուղիղ պահել: Դեմքի մկանները ձևավորված են, դրա համար նա սկսում է դեմքը << ծամածռել >>, բացել բերանը, մռայլվել: Արդեն կուտակվել է բավականին կալցիում, որպեսզի ձևավորվեն ոսկորները: Եթե պտուղը իգական սեռի է, ապա ձվարանները, որոնք պարունակում են ավելի քան 5 մլն ֆոլիկուլներ, իջնում են որովայնից կոնքային շրջան: