Հղիության վերջին շաբաթներին օրգանիզմում, հատկապես նեյրո-հումորալ համակարգում կատարվում են նշանակալի փոփոխություններ: Բարձրանում է էստրոգենային հորմոնների, որոշ միկրոէլեմենտների (Ca,Mn,Co), բիոգեն ակտիվ նյութերի (կատեխոլամիններ, կինիներ, ացետիլխոլին) կոնցենտրացիան, որոնք նպաստում են արգանդի կծկողականությանը և զգացողության բարձրացմանը կծկող նյութերի (հատկապես օքսիտոցինի) նկատմամբ: Վերանում է >, որը մինչ այդ արգանդը պահում էր թուլացած վիճակում:

Պտուղը 39-րդ շաբաթում
Քաշը 3000-3200 գրամ, երկարությունը 48-49 սմ

Պտուղը արդեն կորցրել է աղվամազի մեծ մասը, բացառությամբ թերևս ուսերի և մաշկի ծալքերում թաքնված տեղերի: Ոտքերի եղունգները լավ աճել են: Հնարավոր է, որ պորտալարը հանգույցներ առաջացնի կամ ոլորվի երեխայի շուրջը, իսկ նրանով պտուղը դեռ շարունակում է սնուցող նյութեր ստանալ և ավելացնում է քաշը: Մոր հակամարմինների մի մասը կարող են անցնել ընկերքային պատնեշով և թափանցելով երեխայի արյան մեջ` պաշտպանել նրան ինֆեկցիայից: Այս տեսակի հակամարմինները երեխայի օրգանիզմը կյանքի առաջին ամիսների ընթացքումչի սինթեզում, չօգտագործման դեպքում դրանք կես տարի հետո անհետանում են, և դրանց փոխարինելու են գալիս երեխայի օրգանիզմում սինթեզվածները: