Առաջնահղիների մոտ 17-18-րդ շաբաթը առավել հետաքրքրական ժամանակ է: Այդ շրջանում կինը սկսում է զգալ պտղի շարժումները` որպես պտղի խաղ: Սովորաբար կրկնահղիները պտղի խաղը զգում են 14-15-րդ, առաջնահղիները17-18-րդ շաբաթում: Որոշ կանայք դժվարանում են նկարագրել այդ երևույթը, սովորաբար այն հիշեցնում է վիճակ` ստամոքսի խանգարման պատկերով, աղիների գալարակծկանքներով:

Պտուղը 18-րդ շաբաթում
Քաշը 160-180 գրամ, երկարությունը մոտ 10-21 սմ

Պտուղը սկսում է զգալ արտաքին աշխարհը և խփում է ոտիկով Ձեր որովայնին, նաև լսում է Ձեզ: Քիչ-քիչ զգայուն է դառնում աչքի ցանցաթաղանթը: Քանի դեռ արգանդի խոռոչում կա ազատ տարածություն, պտուղը ակտիվ շարժվում է, խաչում է ոտիկները, հետ է թեքվում, ծծում է ձեռքի մեծ մատը, կատարում սալտո-մորտալե:
Կա կարծիք, որ պտուղը զգում է արտաքին աշխարհի փոփոխությունները: Եթե հղին մերկ որովայնը պահի արևի վառ ճառագայթների տակ, ապա պտուղը կտեսնի բաց վարդագույն ճառագայթում: Այս շաբաթից պտուղը սկսում է ընտելանալ ծնողների կյանքի ռիթմի հետ: