Քաշի ավելացման հետ մեկտեղ կնոջ շարժումները դառնում են ավելի դանդաղ: Քայլելիս կամ նստելիս չպետք է մոռանալ ճիշտ կեցվածքի մասին: Նախքան անկողնուց վեր կենալը թեքվեք կողքի վրա: Դա շատ կարևոր է, քանի որ որովայնի մկաններն արդեն ձգված են մեծացած արգանդի շնորհիվ:

Պտուղը 30-րդ շաբաթում

Քաշը 1300-1400 գրամ, եհասակը՝ 37-38 սմ

Երբեմն այս շրջանում կարող են լինել կծկանքներ: Կծկանքները, չնայած տհաճ են պտղի համար, բայց վնաս չեն պատճառում նրան, քանի որ նա պաշտպանված է պտղաջրերով: Պտուղը սկսում է մարզել թոքերը` ռիթմիկ բարձրացնելով կրծքավանդակը, որի ժամանակ երգեմն պտղաջրերը թափանցում են կոկորդ և առաջացնում են զկռտոց: