Բեղմնավորման պահից հետո հղիի արգանդը նկատելիորեն մեծացել է: Ֆիզիոլոգիական սակավարյունությունը նվազում է, քանի որ արյան կարմիր գնդիկների քանակը մեծանալով սկսում է համապատասխանել շիճուկի քանակին: Չնայած պտուղը գտնվում է արգանդում, նա արդեն տիրապետում է բոլոր գործընթացներին, որոնք հատուկ են նորածնին: Այս շրջանում նա շատ է քնում: Հնարավոր է, որ այս փուլում պտուղը ինչ-որ ստվերներ է տեսնում, բայց ամենակարևորը սովորում է, քանի որ այս շրջանում նրա ուղեղում միլիարդավոր նեյրոններ ստեղխծում են տրիլիոնավոր նոր կապեր: