Արգանդի հատակը շարունակում է բարձրանալ, ինչը դառնում է որոշ անհանգստությունների պատճառ: Պտղի գլուխը սովորաբար ուղղված է դեպի ցած կոնքամուտք, իսկ ոտքերը հպվում են մոր կողերին, այդ պատճառով ամեն շարժումը կարող է որոշ ցավ առաջացնել կրծքավանդակի շրջանում: Անհրաժեշտ է նստել առավելագույն ուղիղ դիրքով: Հղի կնոջ ներքին օրգանները այժմ մի փոքր սեղմված են:
Այս շրջանում օրգանիզմում կարող է առաջանալ ջրի որոշ կուտակում, որի հետևանքով ուռչում են երակները, այտուցվում մատները: Շարունակեք ընդունել վիտամիններով և հանքային նյութերով հարուստ սննդային հավելումներ, Ձեր պտուղը զգում է դրա կարիքը:

Պտուղը 32-րդ շաբաթում
Քաշը 1500-1600 գրամ, երկարությունը 40 սմ

Հղիության վերջին շրջանում պտուղը հիանալի լսում է, թե ինչ է կատարվում շրջապատում: Նա ճանաչում է մոր սրտի բաբախումները, ծանոթ է գալարակծկանքների ձայներին և պորտալարով հասնող արյան աղմուկին: այս բոլոր ձայների մեջ պտուղը հատուկ առանձնացնում է մոր ձայնը և ծնվելով անմիջապես ճանաչում ու վստահում է նրան: