Եթե մտադրվել եք մայրանալ, ապա այն պետք է կրկին առիթ հանդիսանա գնահատելու Ձեր ընդհանուր վիճակը, վերանայել կենսակերպը: դեռևս մի քանի ամիս մինչև բեղմնավորվելը պետք է հրաժարվել վտանգավոր սովորույթներից. թողնել ծխելը և խմելը, չօգտագործել դեղորայք: Միաժամանակ անհրաժեշտ է հրաժարվել վտանգավոր և նյարդային աշխատանքից: Եթե դուք կամ Ձեր ընտանիքի որևէ անդամ տառապում է ինչ-որ բնածին հիվանդությամբ, խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի պարզեք հիվանդ երեխա ունենալու ռիսկը: Հղիության համար անհրաժեշտ է ձվարանների նորմալ աշխատանքը, այսինքն այսպես կոչված ձվազատում, որի ժամանակ Ձեր մարմնի ջերմությունը մի քիչ բարձրանում է: Եթե տեղի է ունեցել բեղմնավորումը, և պտղաձուն ենթարկվել է առաջին կիսման պրոցեսին, այսինքն` սկսվել է սաղմի զարգացումը, կնոջ օրգանիզմում միակ դրսևորումը ուղիղ աղիքի 37˚-ից բարձր ջերմության պահպանումն է: Չափելով ուղիղ աղիքի ջերմությունը` դուք կնկատեք ջերմության բարձրացում 37˚ և ավելի աստիճան:

Առողջ սնունդ
Քանի որ բոլոր սննդանյութերը պտուղը ստանում է մոր արյան միջոցով, կարևոր է հղիության ժամանակ պահպանել ռացիոնալ և ճիշտ սննդակարգ: Եթե դուք մինչև հղիությունը սնվել եք բալանսավորված, Ձեզ մնում է միայն որոշ շտկումներ անել:Ամենօրյա օգտագործվող սնունդը պետք է ավելացվի 500 կալորիայով և կկազմի 2500 կալորիա: Հղիության ժամանակ 2 անգամ ավելանում է պահանջը սպիտակուցների (պրոտեինի) նկատմամբ: Անհրաժեշտ է նաև կալցիում, որը մասնակցում է ոսկրային հյուսվածքի և ատամների ձևավորմանը: Եթե սաղմը չի ստանում կալցիումի բավարար քանակություն, ինքը կսկսի վերցնել մոր պաշարից: Սեփական պաշարի սպառումը դարձնում է մոր ոսկորները ավելի փխրուն: Շատ կարևոր է մյուս միկրոտարրի` երկաթի ընդունումը: Երկաթը շատ կարևոր է հեմոգլոբինի համար, պիգմենտի, որը մտնում է արյան կարմիր բջիջների մեջ: Պտղի արյան ծավալը և բաղադրությունը կախված է մոր սնման ռացիոնում երկաթի քանակից: Երկաթի և B12 պակասը կարող է հանգեցնել հղիի մոտ անեմիայի (սակավարյունության) առաջացմանը:
Ֆոլաթթուն կանխում է նյարդային խողովակի արատների առաջացումը: Դրա համար մինչև հղիությունը և առաջին 3 ամիսների ընթացքում այն պետք է ներառել Ձեր ռացիոնի մեջ: Անհրաժեշտ է ընդունել վիտամիններ, որպեսզի նյութափոխանակությունը լինի նորմալ.

1. խուսափել ճարպոտ սննդամթերքից և քաղցրավենիքից,
2. որքան հնարավոր է շատ մրգեր և բանջարեղեն,
3.որպեսզի ունենալ գեղեցիկ մաշկ, ապահովել արյան նորմալ շրջանառություն ու մարսողություն, պետք է ընդունել ոչ պակաս, քան 1,5 լ հեղուկներ,
4.հիշեք, որ հղիության ընթացքում Ձեր շրջանառվող արյան ծավալը պետք է ավելանա մոտ 50 %-ով:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին