Հղիության ուշ շրջանում մեջքի ցավերը անխուսափելի են: Դրանց պատճառն այն է, որ մեջքի կապանները և մկանները կծկվում են, թուլանում և պատրաստվում են ծննդաբերության ընթացքին: Ստորին վերջույթների երակների լայնացումը դառնում է ավելի հավանական: Այս ժամանակում ավելացած քաշը արդեն կազմում է 8-9 կգ: Քաշը ավելանում է պտղի, ընկերքի, պտղաջրերի, արգանդի, արյան ընդհանուր քանակի, ինչպես նաև ճարպերի, պրոտեինների և ջրի կուտակման մեծացման հաշվին:



Պտուղը 31-րդ շաբաթում
Քաշը 1400-1500 գրամ, երկարությունը 38-39 սմ

Եթե նորածինը ծնվել է այս շրջանում, ապա նրա ապրելու շանսերը փոքր-ինչ մեծացել են շնորհիվ թոքային հյուսվածքի հասունության: Չնայած ավելի վաղ շրջանում բրոնխների ալվեոլները ձևավորվում են, բայց երեխան նորմալ շնչել չի կարողանում: Այժմ ալվեոլյար պարկերում հայտնվում են էպիթելյար բջիջներ, որոնք արտադրում են սուլֆակտանտ: Այս ակտիվ նյութը ուղղում է թոքերը, թույլ է տալիս շնչել ինքնութույն: Րոպեում մոտավորապես 500 մլ արյուն է անցնում արգանդի արյունատար համակարգով, որը գտնվում է սերտ կապի մեջ պլացենտայի մազանոթային համակարգի հետ: Մոր արյունը երբեք չի խառնվում պտղի արյան հետ, չնայած նրանք բաժանված են նուրբ միջնապատով` ընկերքային պատնեշով, որի միջոցով տեղի է ունենում նյութափոխանակությունը: Պտուղը կուլ է տալիս պտղաջրեր, որը արտաթորվում է պտղի մեզի հետ: