Այս շրջանում արգանդի հատակը գրավում է ավելի բարձր դիրք և գտնվում է կրծոսկրի տակ: Շնչառությունը դժվարացած է, երբեմն երեխան հրում է ոտքով կարծես ուղիղ սրտի տակ:
Հղիությունը երբեմն ուղեկցվում է մի տհաճ երևույթով: Հղիության ընթացքում արտադրվող հորմոնները նպաստում են մաշկի մազակալմանը, դիմագծերի կոպտացմանը, ոտնաթաթերի մեծացմանը: Պետք չէ անհանգստանալ, ծննդաբերությունից հետո այդ ամենը կանհետանա:

Պտուղը 36-րդ շաբաթում
Քաշը 2400-2500 գրամ, երկարությունը 45 սմ

Պտղի դեմքը կլորացել է, թշիկները թմբլիկացել են, իսկ մաշկը` հարթվել: Փոքրիկի կլոր թշերը պայմանավորված են ենթամաշկային ճարպի կուտակմամբ: Դրան գումարած մատի ակտիվ ծծումը ներարգանդային կյանքի ընթացքում լավ մարզում է ծծողական մկանները: Երեխայի ձայնը բավականին փափուկ է, ծննդաբերական ուղիներով անցնելուց այն մի քիչ կբարձրանա: Հետագա 3-4 շաբաթների ընթացքում պտուղը պատրաստվում է լույս աշխարհ գալուն: