Հորմոնների բարձր մակարդակը ազդում է հղի կնոջ տրամադրության և ինքնազգացողության վրա: Նկատվում է բարձր գրգռվածություն, հաճախ թուլություն, քնկոտություն, տրամադրության փոփոխություն, ոչ հազվադեպ` անկում: Ֆիզիկական առումով հղին սկսում է քաշ հավաքել, լնդերը դառնում են փխրում, վահանաձև գեղձը փոքր-ինչ մեծացած է:

Սաղմը 10-րդ շաբաթում
Քաշը 15-16 գրամ, երկարությունը մոտ 70 մմ

10-րդ շաբաթը պտղի համար համարվում է ինքնատիպ ժամանակ: Արդեն հիմնադրված են մարմնի գլխավոր չափանիշները և հետագա 6,5 ամիսներին բջիջները ավարտին են հասցնում պտղի >:
Պտղի մատները արդեն առանձնացված են, ի հայտ է գալիս լեզվի համային պտկիկը և ատամնային սաղմերը: Ուղեղը շարունակում է զարգանալ, ի դեպ, ֆենոմենալ արագությամբ` մեկ րոպեում արտադրվում են քառորդ միլիոն նոր նեյրոններ: Էմբրիոնի սիրտը նույնպես կազմավորված է: Ճիշտ է, արտաքին սեռական օրգանները դեռևս չեն տարբերվում, սակայն եթե տղա է, սկսում է արտադրվել տեստոստերոն` արական հորմոն:
Եթե մինչև 10-րդ շաբաթը էմբրիոնի անատոմիական կառուցվածքում ամեն ինչ նորմալ է, ապա նշանակում է, որ նրա մոտ բնածին անոմալիաների առաջացման հավանականության ռիսկը խիստ կրճատվում է: