Բեղմնավորումից 5-6 օր անց սաղմը` մորուլան, ամրանում է արգանդի ներքին պատին` էնդոմետրիումում: Բջիջների քանակը մորուլայում շարունակում է աճել, մինչև սաղմնային բշտիկի վիճակը: Այն արտադրում է հատուկ հորմոններ, որոնք առաջացնում են Ձերօրգանիզմի հատուկ վերակառուցում, որի նշաններից մեկը դաշտանի ուշացումն է, որոշ կասկածելի նշանների առաջացումը` սրտխառնոց, փսխում, քնկոտություն և այլն:

Սաղմը 3-րդ շաբաթում
Հղիության առաջին շաբաթներում սաղմը արագ զարգանում է: Ամեն օր լինում են մեծ փոփոխություններ: 7 օրվա ընթացքում բեղմնավորված ձվաբջջից առաջանում է սաղմը` կազմված հարյուրավոր բջիջներից:
Չնայած անգամ մանրադիտակի տակ դժվար է տեսնել որևէ համակարգ, սակայն բոլոր բջիջները գործում են կազմակերպված: դրանց որոշ մասը կդառնա էմբրիոն, իսկ մյուսները կաշխատեն նրա կենսագործունեությունը ապահովելու համար:
Սաղմի զարգացման մյուս փուլը մորուլայից հետո բլաստոցիստի առաջացումն է, որը իրենից ներկայացնում է դատարկ, հեղուկով լցված սաղմնային բշտիկ և բջիջների կուտակում: Նա հազիվ երևում է անզեն աչքով:
Բլաստոցիստը կպնում է արգանդի խոռոչի վերին մասում, 6-րդ-7-րդ օրը, ավելի ամուր ամրանում է 10-րդ օրը: Բշտիկի մակերեսի վրա առաջանում են հատուկ թավիկներ (խորիոնային ելուստներ) և խրվում են էնդոմետրիումի մեջ, դրանց շնորհիվ արյան միջոցով մորից էմբրիոնը ստանում է սննդանութեր և արտաթորում է վերամաշկման արգասիքները: աստիճանաբար արգանդի լորձաթաղանթը աճում է, հաստանում: Սաղմի տակ գտնվող հատվածը վեր է ածվում հատուկ ընկեցիկ (դեցիդուալ) թաղանթի, որը մասնակցում է պլացենտայի առաջացմանը: Դա այն կարևոր օրգանն է, որը կսնի և կպաշտպանի Ձեր երեխային ողջ հղիության ընթացքում: