Հաճախ հղիությունը ընթանում է հօգուտ հղի կնոջ արտաքինի. լավանում է մազերի և մաշկի որակը: Թավշյա մաշկ, փայլուն ինչպես մետաքս մազեր, պայծառ հայացք: Այս բոլորը հղիության հորմոնների բարենպաստ ազդեցության հետևանք են, որոնք պահում են մաշկի խոնավությունը, ինչի հետևանքով այն դառնում է հարթ: Ավելացած արյունամատակարարումը ներկում է հղիի այտերը վարդագույն:
Երբեմն լինում է նաև հակառակը` հորմոնների բարձր մակարդակն արյան մեջ կարող է առաջացնել տհաճ փոփոխություններ կնոջ արտաքինում, օրինակ` հիպերպիգմենտացիա և այլ խնդիրներ:

Հիպերպիգմենտացիա
Որոշ կանանց մոտ` դեմքի վրա ի հայտ են գալիս պիգմենտային բծեր: Սրանց անվանում են խլոազմաներ >, >, որը առաջանում է մաշկի տարբեր հատվածների հիպերպիգմենտացիայի հետևանքով: Որպեսզի քողարկվեն այդպիսի դեֆեկտները, գոյություն ունեն տարբեր կոսմետիկական միջոցներ: Նկատի ունեցեք, որ խլոազման հատկապես ուժեղանում է, եթե երկար ժամանակ մնաք արևի տակ: Ծննդաբերությունից հետո, երբ հորմոնների քանակը հասնում է նորմայի, խլոազմաները անհետանում են:

Այլ կոսմետիկ պրոբլեմներ
Մաշկի այն հատվածները, որոնք բնականից մուգ են, այսինքն` պտուկների շրջակայքը և պեպենները, դառնում են ավելի մուգ: Պորտից մինչև ցայլային շրջան ընկած հատվածում կարող է ի հայտ գալ մուգ բիծ: Պիգմենտային բծերը և գծերը կարող են պահպանվել ծննդաբերությունից հետո ևս որոշ ժամանակ, սակայն նրանք նույնպես աստիճանաբար կանհետանան:
Արյունատար անոթների լայնացումը և արյունազեղումը մաշկի մեջ առաջացնում է սարդանման բծեր և ձեռքի ափերի կարմրություն, բայց այս երևույթները ևս կանցնեն ծննդաբերությունից հետո:

Սաղմը 11-րդ շաբաթում
Քաշը 18-20 գրամ, երկարությունը մոտ 80 մմ

Այս շաբաթը նշանավորվում է էմբրիոնալ շրջանի ավարտով և ապագա երեխան կոչվում է պտուղ: Այժմ, ընդհուպ ծնվելը տեղի է ունենում նրա արագընթաց աճը: Ավելանում է պլացենտայում արյունատար անոթների քանակը, որպեսզի ապահովի պտղի աճող >: Ականջները աստիճանաբար տեղափոխվում են իրենց տեղը գլխի վրա: Գլուխը այս փուլում անհամաչափ մեծ է (զբաղեցնում է մարմնի կեսը): Փոքրիկի օրգանիզմում սկսում են զարգանալ ներքին օրգանները: Աղիների մի մասը արտանկում է պորտալարի մեջ (այս պրոբլեմը լուծվում է զարգացման մյուս շաբաթներում): Պտղի մոտ սկսվում է աղիների գործունեությունը առաջացնելով կծկանքներ, որոնք հիշեցնում են գալարակծկանքներ (պերիստալտիկա): Ավելի ուշ ժամկետներում պտղի աղիներով սկսում են արտաթորվել մեռած բջիջներ և հարապտղային ջրեր` որպես առաջնային կղանք` մեկոնիում: