Այս շրջանում կրծքագեղձորից արտազատվում է կաթնախեժ կամ >: Դա կպչուն, ջրային հեղուկ է, որը պետք է դառնա երեխայի առաջին սնունդը ծնվելուց անմիջապես հետո: Կաթնախեժը նախորդում է իսկական կաթին, որն արտադրվում է ծննդաբերությունից մեկ կամ 2 օր հետո: Կրծքագեղձերը գործում են պրոլակտին հորմոնի ազդեցության տակ: Կաթի գոյացումը և արտազատումը խթանվում է երեխային կրծքով կերակրման դեպքում:
Արգանդը ավելի է մեծանում և սկսում է ճնշել ներքին օրգաններին, ինչպես նաև միզապարկին, որը հանգեցնում է հաճախամիզության:

Պտուղը 29-րդ շաբաթում
Քաշը 1200-1300 գրամ, երկարությունը 36-37 սմ

Պտղի մակերիկամները սկսում են արտադրել անդրոգենանման նյութեր, որոնք շրջանառվում են արյունատար համակարգում և հասնելով ընկերքին` վերածվում են էստրոգենի (էստրիոլի): Ենթադրվում է, որ դա է խթանում պրոլակտինի առաջացումը օրգանիզմում:

Սոցիալ-հոգեբանական աջակցություն ծննդաբերության ժամանակ
Յուրաքանչյուր կնոջ համար ծննդաբերությունը ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածություն է: Այդ իսկ պատճառով հարազատ մարդկանց օգնությունը և աջակցությունը ուրախությամբ է ընդունվում: Ծննդաբերության ընթացքում հոգեբանական աջակցություն կարող է ցուցաբերել ամուսինը, քույրը, մայրը կամ ընկերուհին:
Խնդրեք աջակցողներին, որ Ձեզ հետ միասին մասնակցեն ապագա մոր համար կազմակերպվող պարապմունքներին: Վատ չի լինի, եթե պարապմունքների ժամանակ և տանը զբաղվեք ճիգերի իմիտացիայով, շնչառության տեխնիկայով և թուլացման հնարքներով, որպեսզի աջակցողը կարողանա վարժվել այն ամենին, ինչ որ պետք է անի ծննդաբերության ժամանակ` Ձեզ օգնելու համար: