Անհրաժեշտ է այցելել բժշկին: Այս շաբաթում անհրաժեշտ էհանձնել մի շարք անալիզներ, այդ թվում որոշել երկաթի քանակը արյան մեջ հանդուրժողականությունը գլյուկոզայի նկատմամբ: Եթե ունեք բացասական ռեզուս պատկանելիության արյուն, պետք է որոշել հակամարմինների քանակը: Այս թեսթը ցույց է տալիս մոր արյան մեջ եղած հակամարմինների առկայությունը` երեխայի արյան էրիթրոցիտների նկատմամբ, այսինքն, չկա արդյոք իմունոլոգիական կոնֆլիկտ` ռիսկ երեխայի համար: Հակամարմինների բարձր քանակը կարող է առաջացնել խնդիրներ ներկա և հետագա հղիությունների ժամանակ: Երեխաները կարող են ծնվել տարբեր տեսակի բարդություններով` սկսած հոմոլիտիկ անեմիայից, վերջացրած ընդհանուր այտուցով և մեռելածությամբ:
Անհրաժեշտ է շարունակել ընդունել կալցիումով հարուստկաթնամթերք, որը անհրաժեշտ է ոսկրերի աճի համար, ինչպես նաև երկաթի պատրաստուկներ և պոլիվիտամիններ:

Պտուղը 28-րդ շաբաթում
Քաշը 1000-1200 գրամ, երկարությունը 35 սմ

Եթե նորածինը ծնվում է այս շրջանում, իրավաբանորեն նա համարվում է անձ, քաղաքացի, որը ենթակա է գրանցման: Գլխուղեղի կեղևը արդեն ունի գալարներ, իսկ ուղեղը շարունակում է ավելանալ: Գլխի մազերը ավելի են երկարել: Արգանդի խոռոչում նա հաճախ տեղակայված է գլխով դեպի ցած: Եթե նա տեղակայված է տոտիկներով կամ հետույքով, դեռևս ունի ժամանակ գլխով ներքև շրջվելու համար: