Արգանդը մեծացել է այնքան, որ արդեն ճնշում է ստոծանուն, ենթակողային շրջանի, ստամոքսի վրա: Այս բոլոր գործոնները պրոգեստերոնի ազդեցության հետ մեկտեղ, որը դանդաղեցնում է ստամոքսի աշխատանքը, հանգեցնում է ստամոքսահյութի ժամանակ առ ժամանակ բարձրացմանը վերև` դեպի կերակրափող` առաջացնելով այրոցներ, հատկապես շատ ուտելուց հետո:
Պտուղը 25-րդ շաբաթում
Քաշը 700-750 գրամ, երկարությունը մոտ 30-31 սմ
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ լսվում է պտղի սրտի բաբախը: Բժիշկները դա շատ լավ լսում են ստետոսկոպի կամ հատուկ խողովակի օգնությամբ, բայց սիրտը կարող է լսել առանց որևէ միջոցի, եթե որևէ մեկը (օրինակ հայրը) ականջը դնի Ձեր որովայնի վրա, իսկ սենյակում լինի բացարձակ լռություն: Երեխայի սեռը արդեն վերջնականորեն ձևավորված է: Տղայի ամորձիները սկսում են իջնել փոշտ, աղջիկների մոտ ձևավորվում է հեշտոցը: Ձեռքի մատները կարող են բռունցք առաջացնել: Ձեռքերից որևէ մեկին երեխան տալիս է նախապատվություն: Այստեղից արդեն սկսում են տարբերվել ապագա աջլիկները և ձախլիկները: Մատների վրա լիովին ձևավորված է այն անկրկնելի նախշը, որը լավ հայտնի է դակտիլոսկոպիայի մեջ որպես մատնահետքեր: Այդ ժամանակ արդեն երեխայի մոտ սկսում է ձևավորվել քնի և աշխուժության նրան հատուկ ռեժիմը: այն մասին, որ նա արթուն է իմաց է տալիս իր հրումներով, հակապես այն ժամանակ, երբ կինը հանգստանում է: