Հղիության երկրորդ կեսում հղին կարող է ունենալ կծկանքներ, որոնք ըստ հեղինակի կոչվում են Բրեքստոն-Հիքսի կծկանքներ. Դրսևորվում են արգանդի հանկարծակի պնդանալու և թեթև սպազմի ձևով: Հղիության զարգացմանը զուգընթաց այս կծկանքները կարող են հաճախանալ, սակայն սրանք ոչ մի դեպքում չի կարելի շփոթել իսկական ծննդաբերական կծկանքների հետ: Դրանք շատ կարճատև են և շատ արագ անհետանում են:

Պտուղը 23-րդ շաբաթում
Քաշը 500 գրամ, երկարությունը մոտ 27-28 սմ

Չնայած պտուղը արագացված ձևով ճարպ է հավաքում, նրա գույնը դեռևս կարմրավուն է: Դա լինում է այն պատճառով, որ յուրաքանչյուր շերտ կազմավորվում է ավելի արագ, քան նրա տակ հասցնում է զարգանալ բավականաչափ ճարպային հյուսվածքը: Այդ պատճառով մաշկը դեռևս թորշոմած է: Կարմրությունը կապված է մաշկում պիգմենտների կուտակման հետ, որը դարձնում է այն ավելի թափանցիկ: Պտուղը ցուցաբերում է ավելի ու ավելի ակտիվություն, սակայն տոտիկներով հրում է և խփում շատ փափուկ: Պտղի ֆետոսկոպիայի ժամանակ դիտարկվել է, թե ինչպես երեխան, գտնվելով արգանդում, ձոռքերով բռնում է պորտալարը և հրվում դեպի ամնիոնը` պտղաջրերը, որը նրա համար համարվում է շրջապատող միջավայր: պտուղը շարունակում է կուլ տալ քիչ քանակով պտղային հեղուկ և այն հեռացնել օրգանիզմից` մեզի տեսքով: Խոնավությունը և շաքարը, որը նա անջատում է պտղաջրերից, համարվում է ևս մեկ սնուցման աղբյուր, պլացենտայից և պորտալարից ստացած սննդի հետ մեկտեղ: