Հետագա 10 շաբաթը հղիները կտրուկ քաշ են հավաքում: Այս ժամանակաշրջանում քաշի ավելացումը կազմում է ավելացած ընդհանուր քաշի մոտավորապես կեսը: Հղիները զգում են ախորժակի ավելացում: Արագացած նյութափոխանակությունը կպահանջի լրացուցիչ կալորիաներ: անհրաժեշտ է լավ սնվել, բայց պետք չէ չարաշահել միայն մի տասակի սննդամթերք, հատկապես, եթե դա վերաբերում է ճարպոտ սննդամթերքին և այն սննդամթերքներին, որոնք պարունակում են քիչ սննդարար նյութեր:
Մի զարմացեք, եթե դուք հանկարծ կուզենաք ուտել անսովոր ինչ-որ մի բան: Դա կոչվում է խեղաթյուրված ախորժակ: Եղել են կանայք, որոնք ցանկացել են խամել մի բուռ հող, կավիճ և այլն: Անհրաժեշտ է կառավարել այդ անսովոր ցանկությունը և խորհրդակցել բժշկի հետ: Արգանդի վերին եզրը տեղակայված է պորտի մակարդակից մոտավորապես 1-1.5 սմ բարձր:

Պտուղը 21 -րդ շաբաթում
Քաշը 350-400 գրամ, երկարությունը մոտ 23-24 սմ

Պտուղի արյան մեջ արդեն բավականին բարձր է արյան կարմիր գնդւկների (էրիթրոցիտների) քանակը: Սկսում են արտադրվել արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտները), որոնք պատասխանատու են ինֆեկցիայի ընկճման համար:
Լեզվի վրա սկսում են ձևավորվել համային պտկիկները, մարսողական համակարգը արդեն ի վիճակի է անջատել պտղի կուլ տված ամնիոտիկ հեղուկից ջուրը և շաքարը. պրոցեսը տեղի է ունենում ստամոքսից մինչև ուղիղ աղիք:
Շատ կարևոր է չնյարդայնանալ հղիության ժամանակ, կարողանալ լավ հանգստանալ: Պտուղը արդեն ռեակցիա է տալիս արտաքին ազդակներին, դրա համար հաճախ շոյեք որովայնը: Պտղին դուր է գալիս, երբ մայրը և հայրը խոսում են նրա հետ, երգում են նրա համար, միացնում են երաժշտություն: այն երեխաները, որոնք հաճախ լսել և ընկալել են ծնողների ձայնը դեռ արգանդում, ավելի հանգիստ են իրենց պահում ծնվելուց հետո: Ճանաչում են ծնողների ձայները:
Պտղի շարժումը կարևոր չափանիշ է նրա վիճակը գնահատելու համար:
Եթե փոխվում են շարժումների ինտենսիվությունն ու բնույթը, ապա խորհրդակցեք բժշկի հետ:

Հղիների հագուստը
Ներկայումս կան այնքան գեղեցիկ հագուստներ հղիների համար, որ կինը կարող է լինել հղի և մնալ մոդայիկ:
Հղիության ժամանակ հարմար է կրել լայն և ազատ ոճի ցանկացած հագուստ: Ցանկալի է կրել ազատ տաբատներ և կոմբինիզոններ: Վրայից կարելի է հագնել վերնաշապիկ կամ մեծ չափի սվիտեր:
Արյան շրջանառության պատճառով հղիները հաճախ քրտնում են, այդ պատճառով հագուստը պետք է լինի բնական կտորներից, որոնք >: Կոշիկը պետք է լինի հարմար, ցածր և լայն կրունկով: Ցանկալի է, որպեսզի կոշկակապեր չլինեն:

Լուրջ գանգատներ, որոնք պահանջում են բժշկական խորհրդատվություն և համապատասխան բուժում
1. ձեռքերի և ոտքերի այտուցը,
2. կարճ ժամանակում քաշի գերավելացում,
3. ճնշման բարձրացումը, այտուցները և սպիտակուցի առկայությունը մեզի մեջ նշանակում է ծանր ախտաբանություն` պրեէկլամպսիա: Նման խանգարումները վտանգավոր են մոր և պտղի կյանքի համար: Անմիջապես դիմեք բժշկի և կատարեք նրա հանձնարարությունները:
4. եթե դուք տառապում եք դիաբետով, լուծով, ունեք սրտխառնոց և փսխում օրը մի քանի անգամ, դիմեք բժշկի, որովհետև այդ վիճակը կարող է հանգեցնել ջրաաղային փոխանակման խանգարմանը և քաշի իջեցմանը:
5. արյունային արտադրության, ցավոտ կծկումների, ուժեղ գլխացավի, ջերմության բարձրացման, տեսողության և այլ խանգարումների դեպքերում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: