Որպեսզի ընկերքի միջոցով ապահովվի աճող պտղի սնուցումը, շրջանառվող արյան ծավալը մեծանում է մոտ 48 %, հղիի սիրտը աշխատում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ: Արյան շրջանառությունը մեծանում է, ծանրաբեռնվածությունը արյունատար փոքր անոթներում ավելանում է, մասնավորապես` լնդերում և քթի խոռոչի մազանոթներում: Հնարավոր է քթային փոքր արյունահոսություն, ինչպես նաև արյունահոսություն լնդերից: Արգանդը արդեն տեղակայված է պորտի մակարդակից 3.5-5 սմ ցածր:



Պտուղը 17-րդ շաբաթում
Քաշը 150 գրամ, երկարությունը մոտ 17-18 սմ

Արագ աճում է պտուղը և պլացենտան: եթե պլացենտան հղիության առաջին շաբաթների ընթացքում իրենից ներկայացնում էր թաղանթ` խորիոնային թավիկներով, ապա հղիության վերջում այն ամուր սկավառակ է` 2.5 սմ հաստությամբ, 480-500 գ քաշով, 16-18 սմ տրամագծով: 17-րդ շաբաթում ընկերքը լրիվ ձևավորված է` արյունատար անոթների խիտ ցանցով, որի միջոցով ընդունվում են օրգանական նյութեր և արտազատվում են նյութափոխանակության մնացորդային արգասիքները: այդ շաբաթում կուտակվում է >-ը, որը ճարպային հյուսվածքի յուրահատուկ տեսակ է և խիստ անհրաժեշտ է օրգանիզմի ջերմափոխանակության համար: