Սովորաբար այս շրջանում հղիի նախկին հագուստը, հատկապես անդրավարտիքը և կիսազգեստը նեղում է այնպես, որ անհրաժեշտ է մտածել հատուկ զգեստի մասին: Հագուստը պետք է լինի լայն, ազատ: Եթե զգուշորեն շոշափեք որովայնը, կզգաք, որ արգանդի վերին մասը տեղադրված է մոտավորապես 7-8 սմ պորտի մակարդակից ցածր: Երկրորդ եռամսյակը ամենաբարվոք ժամանակաշրջանն է հղիության համար: Ձեզ այլևս չեն անհանգստացնում հղիության առաջին եռամսյակի փոքր շեղումները. մասնավորապես` սրտխառնոց, փսխում:

Պտուղը 15-րդ շաբաթում
Քաշը 60-80 գրամ, երկարությունը մոտ 12-13 սմ

Պտղի մաշկը բարակ է և թափանցիկ, որի տակ երևում են բազմաթիվ արյունատար անոթներ: Շարունակում են աճել մազերը գլխիկի վրա, խտանում են հոնքերը: Եթե երեխային տրված է լինել մուգ մազերով, նրա մազերի ֆոլիկուլները սկսում են արտադրել հատուկ պիգմենտներ: Պտուղը դառնում է շարժուն և ամուր: Թաթիկները ծալվում են արմնկային և դաստակային հոդերում, նա կարող է սեղմել թաթիկը (բռունցք): Շարունակվում է ձևավորվել կմախքը և ողնաշարը:
Թափանցիկ մաշկի տակ, ճակատի վրա, կարելի է տեսնել արյունատար անոթների մանրագույն ցանց: Նախկինում, զարգացման առաջին շաբաթներին, > հանդիսանում էր դեղնուցապարկը, այսուհետ այդ ֆունկցիան իր վրա է վերցնում պտղի ոսկրածուծը: