Հղիության 14-րդ շաբաթից սկսվում է հղիության երրորդ եռամսյակը: Հղիները ավելի ակտիվ են դառնում: Արգանդը մեծանում է ամեն շաբաթ, որի մեծացումը դառնում է նկատելի: եթեառաջ արգանդի հատակը (նրա վերևի մասը) գտնվում էր ցայլային շրջանի մոտ, այժմ այն գտնվում է պորտի և ցայլքի միջև:

Ռելաքսացիա
Հղիի վիճակը, հատկապես նրա նյարդային վիճակը բացասաբար է անդրադառնում պտղի վրա: Ուստի լիցքաթափվելու կարողությունը ոչ միայն նպաստում է հղիության նորմալ ընթացքին, այլև համարվում է լավ նախապայման ծննդաբերության համար, քանի որ կծկանքների ժամանակ մկանները գտնվում են չափից դուրս լարվածության մեջ, և ռելաքսացիան ի վիճակի է թեթևացնել ծննդաբերական ցավերը: Հետևյալ տնային վարժությունների միջոցով կարելի է սովորել թուլացնել լարվածությունը`
Պետք է հագնել ազատ հագուստ, նստել հարմար դիրքով մահճակալին, հատակին կամ աթոռի վրա: Անհրաժեշտ է տակը դնել այնքան բարձեր և բարձիկներ, որքան Ձեզ հարմար է: Սկսել ներբանի մկանների լարումով մի քանի վայրկյան տևողությամբ: Այնուհետև անհրաժեշտ է թուլացնել մկանները: Նույն ձևով վարժեցրեք ձկնամկանները, ազդրերը, փորը, հետույքը, այնուհետև ձոռքերը, ափերը, դեմքը: Հերթականորեն լարեք և թուլացրեք մարմնի բոլոր մկանները: Փակեք աչքերը, բարձրացրեք հոնքերը վեր, ապա թուլացրեք: Կրկնեք վարժությունները սկզբից մինչև վերջ: Այսպիսի համալիր վարժություններից հետո մարմնում կզգաք զգալի թեթևություն: Այսպես պարապեք օրվա մեջ մի քանի անգամ:
Ճիշտ շնչելու իմացությունը կօգնի հղիին հաղթահարել ծննդաբերության լարվածությունը: Վերահսկելով շնչառությունը անհրաժեշտ է սովորել թուլանալ, այնուհետև հաղթահարել լարվածությունը: Աշխատեք կատարել խորը ներշնչում քթով, այնուհետև դանդաղ արտաշնչեք բերանով: Արտաշնչման ժամանակ առավելագույնս թուլացրեք բոլոր մկանները: Պետք է շնչառությունը չպահել, քանի որ դրա հետևանքով մկանները լարվում են:

Վարժությունների ժամանակ կարող է Ձեզ օգնել ամուսինը, կատարելով թեթև մերսում, հատկապես այն հատվածների, որոնց Ձեր ձեռքը չի հասնում (սրբոսկր, ոտքի ներբաններ):

Պտուղը 14-րդ շաբաթում
Քաշը 50-60 գրամ, երկարությունը մոտ 10-11 սմ

Շարունակում է կազմավորվել ապագա երեխայի դեմքը: Արդեն ընդգծված են դառնում քիթը և թշիկները: Ականջները պարանոցի կողմնային մասերից սկսում են մոտենալ իրենց տեղը: Այս շաբաթվա գլխավոր ձեռքբերումը համարվում է լանուգոյի` > սաղմնային աղվամազի ի հայտ գալը: Մատների բարձիկների վրա ի հայտ է գալիս մատնահետքերի այսպիսի նկարը (դակտիլոգրաֆիան), որը կդառնա նրա այցեքարտը հետագա ողջ կյանքի ընթացքում: Համարվում է, որ լանուգոն ունի պաշտպանիչ ֆունկցիա: Նա պահում է մոմանման նյութը` արտազատուկը, որը արտադրվում է պտղի օրգանիզմի կողմից: Դեռևս ներարգանդային կյանքում լագունոյի փոխարեն կաճի ավելի հաստ և կոպիտ աղվամազ, որով էլ կծնվի երեխան:
Այս շրջանը կարևոր է ներքին սեկրեցիայի գեղձերի համար: Պտղի վահանագեղձի զարգացումը թույլ է տալիս, որպեսզի այն արտադրի հորմոններ: Տղաների մոտ ի հայտ է գալիս շագանակագեղձը, իսկ աղջիկների մոտ` ձվարանները, որոնք որովայնի խոռոչից իջնում են կոնքազդրային շրջան: