Ֆեյխոայի համը հիշեցնում է ելակի, անանասի և արմավի խառնուրդ` համեմված յոդով: Սակայն այս համը կարելի է զգալ միայն հասած պտուղը փորձելիս:

Բացի համեղ լինելուց, ֆեյխոան նաև շատ օգտակար է: Ամենաակնհայտ դրական հատկությունը բնականաբար յոդի պարունակությունն է: Չնայած յոդի քանակը կախված է նրանից, թե որտեղ է այն աճում: Ֆեյխոան օգնում է ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների կանխարգելման, աթերոսկլերոզի, ավիտամինոզի, ինչպես նաև աղեստամոքսային գեղձի որոշ հիվանդությունների դեպքում:

Ուշադրություն դարձրեք, որ օգտակար է ոչ միայն պտուղի միջուկը, այլև` կեղևը: Դժբախտաբար, «բռնող» համի պատճառով կեղևն այնքան էլ չի օգտագործվում սննդի մեջ, մինչդեռ այն բավականին հարուստ է այնպիսի նյութերով, որոնք օգնում են պայքարել ուռուցքաբանական հիվանդությունների դեմ:

Ֆեյխոան խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ դեպքերում.

- Վահանաձև գեղձի հիվանդություններ
- Վիտամին C-ի պակաս
- Աթերոսկլերոզի կանխարգելում
- Թթվայնության պակասից առաջացած աղեստամոսային հիվանդություններ
- Որպես ընդհանուր ամրացնող ու կազդուրող մթերք